Քեսաբի Սբ Աստվածածին հայկական եկեղեցին վերաօծվել է![]() 28 հուլիսի 2014 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Քեսաբի Գարատուրան շրջանի Սբ Աստվածածին հայկական եկեղեցին հուլիսի 25-ին բազմության ներկայությամբ վերաօծվել է: Օծման կարգը վարել է Բերիո թեմի առաջնորդ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը: Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում արված գրառման համաձայն, հուլիսի 27-ին Վարդավառի տոնի առթիվ սրբազան հայրը Քեսաբի ազատագրումից հետո առաջին պատարագն է մատուցել եկեղեցում: Իր այցի ընթացքում սրբազան հայրը հավատացյալ ժողովրդին է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի օրհնությունն ու անվերապահ զորակցությունը: Հոգևոր առաջնորդը տեղեկացել է տեղափոխված քեսաբահայերի դժվարություններին ու կարիքներին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվեց ու ապաստանեց Լաթաքիայում: Քեսաբում մոտ 2,5-3 հազար հայ է բնակվում, կա 11 հայկական գյուղ, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ, հիվանդանոցներ: Հայկական եկեղեցու գմբեթի խաչի փոխարեն գրոհայինները սև դրոշ կանգնեցրին: Հունիսի 16-ին Սիրիայի բանակի ու ԶՈւ գերագույն հրամանատարությունը հայտարարեց, որ մեծ թվով ավազակային կազմավորումների անդամների ոչնչացնելով ու նրանց տեխնիկան ու զենքը շարքից հանելով, բանակային ստորաբաժանումները վերականգնել են անվտանգությունն ու կայունությունը Քեսաբ քաղաքում: Հրամանատարության հայտարարության մեջ կարևորվում է այդ հաջողությունը կապված այդ բնակավայրի առանձնահատուկ աշխարհագրական դիրքի հետ, քանի որ ձախողվեց Թուրքիայի հետ սահմանին դեպի ծով ելքով պլացդարմի ստեղծումն ահաբեկիչների կողմից: Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 160 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |