Միասնական արժույթի ներմուծումը ԵՏՄ-ում անխուսափելի է, սակայն, դրա համար 5-10 տարի կպահանջվի29 հուլիսի 2014 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Միասնական արժույթի ներմուծումը Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ), որի մասին համաձայնագիրը մայիսի 29-ին ստորագրեցին Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը, անխուսափելի է, թեև, դրա համար, հավանաբար, 5-10 տարի կպահանջվի: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը «Նախագահական ակադեմիայի ամառային ճամբար» խորագրով միջազգային կրթական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, որը կայացավ Թաթարստանում: «Կանցնի 5-10 տարի և միասնական արժույթի ներմուծման հարցը հաստատ կլուծվի, կհայտնվեն էմիսիոն կենտրոններ և միասնական արժույթ: Մենք կարող էինք խուսափել սրանից, եթե չկոտրեինք ռուբլին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը: Մենք փլուզեցինք այն ժամանակ միասնական տնտեսական տարածքը և հիմա, լիենլով տարբեր երկրներ, ստեղծում ենք այդ տարածքը»,-հայտարարել է Շուվալովը՝ նշելով, որ մասնագիտական շրջանակներում քննարկվելու է միասնական արժույթի ներմուծման թեման, հայտնում է «Բելնովոստի» պաբերականը: Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից։ Այդ նիստի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Երևանը մտադիր է ԵՏՄ ստեղծման պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում: Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանադամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը: Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին: Զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: Ավելի ուշ ՌԴ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարեց, որ Հայաստանը կարող է միանալ Մաքսային միությանն արդեն 2014-ին: «Բոլոր շանսերը կան, որ 2014-ին Հայաստանը կմիանա Մաքսային միությանը, այստեղ բարձր է պատրաստականության աստիճանը, գործնականում հակասություններ չեն մնացել միացման պայմանագրի նախագծի առումով»,-ասել է Սլեպնյովը ուրբաթ օրը Մինսկում Բելառուսի արտասահմանյան հաստատությունների ղեկավարների համար նախատեսված սեմինարում: Ըստ նախարարի, ԵՏՄ-ն «ճանապարհային քարտեզ» է կազմել Հայաստանի համար, որը դեռ աշխատանքի զգալի ծավալ պետք է կատարի: Այս առնչությամբ Սլեպնյովը նկատել է, որ Հայաստանը տարածքային առումով մեկուսացած է Մաքսային միությունից, ուստի հարկավոր է հստակ մշակել ապրանքային հոսքերի վերահսկման հնարավորությունները: Սակայն հիմնական հարցը տարբերություններն են Հայաստանի ու Ռուսաստանի միջև ԱՀԿ-ի առջև պարտավորությունների առումով, շարունակել է նախարարը: Ուստի, պարզաբանել է նա, ինչ-որ անցումային շրջան կսահմանվի, որի ընթացքում «մենք կկանոնակարգենք ԱՀԿ առջև այլ պարտավորություններ ունեցող երկրի անդամակցության հարցը Մաքսային միությանը»: Հուլիսի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Երևանն ամբողջապես կատարել է իր բոլոր պարտավորությունները ԵՏՄ-ին անդամակցելու համար: «Մենք մեր կողմից լիովին կատարել ենք մեր պարտավորույթունները և կարծում ենք, որ դա տեղի կունենա ընթացիկ տարում»,-ասել է վարչապետը: Օրերս Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: «Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, հավանաբար, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին, ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը»,- նշել է Իդրիսովը: Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջպետական համաձայնեցման է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: «Ոչ ոք չի ասել, թե Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին մինչև հուլիսի 1-ը: Կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում, որ անդամակցության պայմանագիրը ստորագրման պետք է պատրաստել մինչև հուլիսի 1-ը: Երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) արդեն նախապատրաստված պայմանագիրը ներկայացրել է միջպետական համաձայնեցման»,- ասել է Քոչարյանը «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի կուլուարներում: Ընդ որում նա չի կարողացել նշել պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետներ՝ նշելով, որ ժամկետի վերաբերյալ որոշում չի կայացվել, այլ որոշվել է միայն նախապատրաստել պայմանագիրը: Հղումներ թեմայով. Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |