Արա Աբրահամյանը վերընտրվել է Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում25 մայիսի 2006 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը կրկին վերընտրվել է Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում: Նրա օգտին միաձայն քվեարկել են Ռուսաստանի հայերի միության Մոսկվայում ընթացող 3-րդ համագումարի պատգամավորները: Հյուրերի կարգավիճակով համագումարին ներկա էին` Դաշնության Խորհրդի փոխխոսնակ Ալեքսանդր Տորշինը, Պետդումայի փոխխոսնակներ Վլադիմիր Ժիրինովսկին եւ Արթուր Չիլինգարովը, Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Պավել Բորոդինը: Համագումարի հասցեին ողջույնի ուղերձներ են հղել Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները: Հանդես գալով հաշվետու զեկույցով` հայ համայնքի ղեկավարը հայտարարեց, որ միության գլխավոր խնդիրը «ռուսական պետության, ազգամիջյան խաղաղության եւ համաձայնության ամրապնդումն է»: Բացի այդ, 2,5 մլն հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունը մտադիր է «ակտիվորեն մասնակցել Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքին, քաղաքացիական հասարակության լիարժեք ինստիտուտների կառուցմանը»: «Մեր խնդիրն է նաեւ մեր, աշխարհում ամենամեծ հայկական համայնքի ինքնակազմակերպման ամրապնդումը եւ զարգացումը, որը մեծ ներուժ ունի արարելու Ռուսաստանի եւ Հայաստանի բարօրության համար»,-ասել է Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանի հայերի միությունը մտադիր է հակազդել էթնոծայրահեղականության, քսենոֆոբիայի, ռասայական եւ ազգային անհանդուրժողականության, ահաբեկչության դրսեւորումներին: «Մեր խնդիրն է հանդուրժողություն դաստիարակել աճող երիտասարդության շրջանում, ինչպես նաեւ հայ եւ ռուս ժողովրդների բազմադարյա բարեկամության եւ եղբայրության ավանդույթների ամրապնդել»,-նշել է Աբրահամյանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |