ՀԱՊԿ երկրները համատեղ խաղաղապահ գործունեություն կծավալեն![]() 30 հուլիսի 2014 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները համաձայնեցրել են համատեղ գործողությունների կարգավորումը սահմանային հակամարտությունների դեպքում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հուլիսի 29-ին՝ «Անխախտ եղբայրություն-2014» խաղաղարար զորավարժությունների բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Նաև նշվել է ռազմական գործակցության ու համատեղ խաղաղապահ գործողությունների անցկացման կարևորությունը: Նման զորավարժություններ անցկացվում են արդեն երրորդ անգամ: Այս տարի մասնակցում է ՀԱՊԿ 6 անդամ երկրների տարբեր ստորաբաժանումների ավելի քան 700 զինծառայող: Բորդյուժան նշել է, որ այս պահից կազմակերպությունը մասնակցելու է խաղաղապահ գործողություններին: «Ժամանակակից աշխարհում, երբ տարբեր ահաբեկչական կազմակերպություններ ապակառուցողական գործունեություն են վարում, ծայրահեղ կարևոր է ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կառույցների միջև փոխհամագործակցության հարթեցումը»,- հայտարարել Բորդյուժան: ՀԱՊԿ խաղաղարար ուժերի ռազմական զորավարժությունները աշխատանքները սկսել է երեքշաբթի օրը Բիշքեկի արվարձանում տեղակայված «Ալա-Տոո» ռազմական հրաձգարանում: Մանևրները, որոնց կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների 10 գումարտակներ` 3-ական գումարտակ Ռուսաստանից ու Ղազախստանից, 1-ական գումարտակներ Հայաստանից, Տաջիկստանից, Բելառուսից ու Ղրղզստանից, կշարունակվեն մինչև օգոստոսի 1-ը: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին:Կազմակերպությանն անդամակցում են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանյան Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Ուզբեկստանի Հանրապետությունը: Պայմանագրի համաձայն` մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` վերացնում են, իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |