Ադրբեջանը չի ընդունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները

PanARMENIAN.Net - Միջազգային միջնորդների հայտարարության ուշագրավ պահ է խաղաղ համաձայնության հասնելու հնարավորության նշումը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքերով, այսօր չկան իրական նախադրյալներ կարգավորման սկզբունքների համաձայնեցման համար, քանի որ Ադրբեջանը չի ընդունում դրանք: «Բաքուն մտադիր չէ քննարկել ԼՂՀ կարգավիճակի հարցը մինչեւ չազատվեն ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները եւ ադրբեջանցի փախստականների վերադարձը: Իսկ մինչեւ չորոշվի ԼՂՀ քաղաքական-իրավական կարգավիճակը, ղարաբաղյան կողմը չի կարող քննարկել հակամարտության հետեւանքների հետ կապված հարցեր»,-ասել է հանձնաժողովի նախագահը:



Վահրամ Աթանեսյանն ընդգծել է, որ Ադրբեջանը չի ցանկանում գնալ փոխզիջումների, մերժելով Լեռնային Ղարաբաղի նույնիսկ հետաձգված կարգավիճակի գաղափարն, այն դեպքում երբ ԼՂՀ-ն, որը հռչակեց իր անկախությունը 1991 թվականի հանրաքվեի հիման վրա, չի հրաժարվում անցկացնել եւս մեկ հանրաքվե: «Հաշվի առնելով վերջին իրադարձություններն Եվրոպայում, որը պատրաստ է ճանաչել Չերնոգորիայի եւ Կոսովոյի անկախությունը, Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր իրավական հիմքերն իր պետական անկախության միջազգային ճանաչման համար»,-ասել է Վահրամ Աթանեսյանը, հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---