ԱՄՆ դեսպանություններն ամբողջ աշխարհում դադարեցրել են մուտքի արտոնագրերի տրամադրումը30 հուլիսի 2014 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոն տեխնիկական անսարքություններ է արձանագրել անձնագրային և վիզային ռեժիմների համակարգում, որոնք ազդել են մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի վրա ամբողջ աշխարհում: Այս խնդիրը գլոբալ է և կախված չէ որևէ երկրից կամ մուտքի արտոնագրի կատեգորիայից: ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները ներողություն են հայցում և հայտարարում են, որ անձնագրերը մուտքի արտոնագրերի հետ կվերադարձվեն հենց որ նշված խնդիրը շտկվի: Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե որքան ժամանակ դա կարող է պահանջել: Հայտատուները, որոնք հարցազրույցի են մասնակցել ԱՄՆ դեսպանստանը կամ հյուպատոսությունում հուլիսի 21-ից հետո և ցանկանում են ժամանակավորապես վերադարձնել իրենց անձնագիրն առանց ԱՄՆ մուտքի արտոնագրի, կարող են կապվել հյուպատոսության կամ դեսպանության հետ, որտեղ նրանք դիմում են ներկայացրել վիզայի համար, էլեկտրոնային փոտով, նամակի թեմայում նշելով՝ Անձնագրի վերադարձ, իսկ նամակի տեքստում նշելով ամբողջական անունը, ծննդյան օրն ու տարեթիվը ինչպես նշված է անձնագրում և անձնագրի համարը: Այն անձիք, որոնց ուղևորությունը շտապ է, կարող են կապվել դեսպանատան հետ կամ ԱՄՆ հյուպատոսության հետ բնակության վայրում էլեկտրոնային փոստով, նամակի թեմայում նշելով՝ Շտապ ուղևորություն, իսմ նամակում՝ ամբողջական անունը, ծննդյան օրն ու տարեթիվը ինչպես նշված է անձնագրում, անձնագրի համարն ու շտապ վիզա ստանալու ցանկության պատճառը: Հարկ է ուշադրություն դարձնել, որ միայն իրապես անհետաձգելի դեպքերը՝ հումանիտար բնույթի արտակարգ իրավիճակ, կյանքի ու մահու հարց, կարող են դիտարկվել որպես բացառիկ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |