Սևանը ռուսաստանցիների նախընտրած հանգստավայրերի տասնյակում է30 հուլիսի 2014 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Առցանց ամրագրման Oktogo.ru ծառայությունը որոշել է, թե ԱՊՀ երկրներում և հետխորհրդային տարածքում որոնք են ռուսաստանցիների առավել նախընտրած հանգստավայրերն ամառային հանգստի համար: Հանգստավայրերիվարկանիշը կազմվել է ըստ 2014 թ. ամառվա համար ամրագրումների վերաբերյալ տվյալների: Ըստ ծառայության, վարկանիշում ընդգրկվել են ամառային հանգստի համար նախատեսված այն վայրերը, որտեղմեկշաբաթյա հանգիստը, ներառյալ ապրուստը, սնունդն ու էքսկուրսիաները, պահանջում են մինչև 25 հազար ռուբլի գումար, ուր հասնելու համար համապատասխան պետությունների մայրաքաղաքներից պահանջվում է ոչ ավելի, քան 3ժամ: Ինքնուրույն ճամփորդող ռուսաստանցիների նախկին ԽՍՀՄ հանգստավայրերի նախընտրած թոփ10ում են. 1. Իսիկ Կուլ լիճ (Ղրղզստան) 2. Բորովոյ հանգստավայր (Ղազախստան) 3. Նարոչ լիճը (Բելառուս) 4. Գագրա (Սև ծով, Աբխազիա) 5. Հուդաթ (Կասպից ծով, Ադրբեջան) 6. Յուրմալա (Լատվիա) 7. Սևանա լիճ (Հայաստան) 8. Պալանգա (Բալթիկ ծով, Լիտվա) 9. Բաթում (Սև ծով, Վրաստան) 10. Վադուլ լույ Վոդե (Դնեստր, Մոլդովա) Սևանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն իր գեղատեսիլ տեսարաններով ու սառնորակ ջրով, այլ նաև պատմական հուշարձաններով: Այստեղ է գտնվում Այրիվանքը, որը դասում են IX դարին: Հայտնի են Նորադուզի խաչքարերը: Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր։ Մեծամասնություն են կազմում XIIIXVIIդդ. խաչքարերը, որոնց գգալի մասը խմբավորված են, կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը։ Հանդիպում են փոքրիկ, հատակագծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր։ Առանձին կանգնած պատվանդանների վրա բարձրացող խաչքարերը մեծ քանակ են կազմում։ Նորատուզի մոտ գտնվող բրոնզի ու երկաթի դարերի դամբարաններում հայտնաբերվել են միկարասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ։ Նորատուզի դամբարաններից գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլն։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով |