ՀՀ ղեկավարը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները25 մայիսի 2006 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին` ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդին, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինին, Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչ, դեսպան Պիեր Մորելին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննին (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա): Հանդիպմանը մասնակցել է նաեւ ղարաբաղյան խնդրով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման մասնակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի սկզբունքներն ու մոտեցումները, մտքեր են փոխանակել խնդրի լուծման հեռանկարի վերաբերյալ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |