Առէկսիմբանկի միակ բաժնետիրոջ՝ Գազպրոմբանկի միջազգային վարկանիշներն անփոփոխ են![]() 31 հուլիսի 2014 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Fitch Ratings, Moody’s և Standard & Poor’s վարկանիշային գործակալությունների կողմից Գազպրոմբանկին շնորհված միջազգային վարկանիշները` չնայած առկա մակրոտնտեսական և աշխարհաքաղաքական ռիսկերին, մնում են ներդրումային մակարդակում: Այսօրվա դրությամբ Standard & Poor’s-ի բանկին շնորհած վարկանիշը համապատասխանում է Ռուսաստանի արտարժույթով վարկանիշին: Ըստ վերոնշյալ գործակալությունների վերջին հրապարակումների` բանկն ունի կայուն ֆոնդավորման հիմք, որի հիմնական աղբյուրը Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդներն են, և որը կախված չէ կապիտալի արտաքին շուկաներից: Գործակալությունների կարծիքով` բանկի իրացվելիության ներկայիս մակարդակը բավարար է սեփական պարտքն առանց վերաֆինանսավորման սպասարկելու համար: Ըստ Fitch Ratings-ի, անհրաժեշտության դեպքում պետությունը կօժանդակի բանկին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |