Մոսկվան կասեցնում է ազատ առևտրի մասին Վրաստանի հետ համաձայնագիրը. Թբիլիսին այստեղ ողբերգություն չի տեսնում31 հուլիսի 2014 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի էկոնոմիկայի զարգացման նախարարությունը նախագիծ է մշակել ազատ առևտրի մասին Վրաստանի հետ համաձայնագրի գործունեությունը կասեցնելու մասին, հայտնում է Lenta.ru-ն: Որոշման նախագծում ասվում է, որ այն համաձայնեցված է ՌԴ ԱԳՆ, էկոնոմիկայի զարգացման և արդարադատության նախարարությունների հետ: Համաձայնագրի կասեցումը կապված է այն հանգամանքի հետ, որ հուլիսի 18-ին Վրաստանի խորհրդարանը վավերացրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, որի դրույթների մեծ մասն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1-ից: Ռուսաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է 1994 թ. փետրվարի 3-ին: Այն ենթադրում էր մաքսային տուրքերի ու հարկերի վերացում, որոնք համաչափ ազդեցություն ունեին ապրանքների ներմուծման ու արտահանման վրա: Այդ կանոնները տարածվում են պայմանավորվող երկրների տարածքում արտադրված արտադրանքի վրա, այն ստորագրվել է համակողմանի առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով: Ռուսաստանի որոշումը համաձայնագրի կասեցման վերաբերյալ որոշակի դժվարություններ կստեղծի վրացական առևտրային համակարգում, սակայն Թբիլիսիի համար անսպասելի չէ իրադարձությունների նման զարգացումը և վրացական կողմն այստեղ ողբերգություն չի տեսնում, հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Իր հերթին Վրաստանի խորհրդարանում մեծամասնության անդամ Լևան Բերձենիշվիլին հայտարարել է, որ հանուն ազատ առևտրի Վրաստանը չի կարող ներել Ռուսաստանին օկուպացիան: «Այս քայլը կանխատեսելի էր և կառավարությունը վստահ էր, որ այսպես է լինելու, քանի որ Մոսկվան նույն քայլն արեց նաև Մոլդովայի դեպքում: Սակայն, մեր ընտրությունը հարաբերություններն են Եվրոպայի հետ՝ 500-միլիոնանոց շուկայի օգտին: Հասկանալի է, որ դրան կհաջորդեն որոշակի դժվարություններ, համապատասխան տնտեսական գործընթացներ, որոնք չեն անդրադառնա վրաց-եվրոպական հարաբերությունների վրա և ընդհանրապես չեն անդրադառնա Վրաստանի տնտեսության վրա: Հանուն ՌԴ հետ ազատ առևտրի մենք չենք կարող ներել օկուպացիան ու հրաժարվել Եվրոպայից»,-հայտարարել է Բերձենիշվիլին լրագրողներին, հայտնում է Գրուզիա Online-ը: Մինչդեռ, ըստ Գրուզիա Online-ի, խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Սաղանելիձեն վստահ է, որ Ռուսաստանի հետ ազատ առևտրի համաձայնության կասեցման դեպքում վրացական տնտեսությունը չի տուժի: «Այսօր եվրոպական շուկաներն ավելի մատչելի են դարձել վրաց ձեռնարկատերերի համար: Եթե վրացական արտադրանքն այլ գներով մուտք գործի ռուսական շուկա, ապա, անշուշտ, որոշ առումով մեր ապրանքների մրցունակությունը կտուժի, թեև ամբողջությամբ այդ շուկան չի փակվի: Սակայն գլխավորն այստեղ այն է, որ վրացական ապրանքների արտահանումը մեծ չէ, և դա չի կարող մեծ վնաս հասցնել Վրաստանի տնտեսությանը»,-ասել է Սաղանելիձեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |