Ա-320-ի «սեւ արկղերը» կբացվեն Փարիզում, սակայն կվերծանվեն Մոսկվայում25 մայիսի 2006 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Սեւ ծովում կործանված Ա-320-ի ինքնագրիչները վերծանումից առաջ կհասցվեն Փարիզ, որտեղ ակտ կկազմվի ինքնագրիչների վիճակի վերաբերյալ: Այդ մասին այսօր հաղորդել է ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Գայանե Դավթյանը: Ա-320 ինքնաթիռի «սեւ արկղերը» կվերծանվեն Մոսկվայում: Սակայն սկզբից դրանք կտեղափոխվեն Փարիզ, որտեղ հայ, ռուս եւ ֆրնասիացի փորձագետները ակտ կկազմեն ինքնագրիչների վիճակի վերաբերյալ: Այնուհետեւ «սեւ արկղերը» կբացվեն, կհանվեն չիպերը, որոնք կհասցվեն Մոսկվա վերծանման համար»,-պատմել է Դավթյանը: Նա նշել է, որ մինչ պաշտոնական ակտի կազմումը բոլոր հայտարարություններն ինքնագրիչների վնասման մասին վաղաժամ են: Ըստ Դավթյանի, հինգշաբթի առավոտյան Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության ավիաանվտանգության վարչության փոխտեղակալ Արսեն Պողոսյանը եւ լիազոր ներկայացուցիչ, թռիչքների անվտանգության տեսուչ Գագիկ Գալստյանը մեկնել են Մոսկվա, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |