Հաշմանդամություն ունեցող զինծառայողին ու զոհվածների ընտանիքին տրվող պարգևավճարն ավելանում է31 հուլիսի 2014 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից 5000 դրամով կավելանան հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, առանձին դեպքերում նաև` զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին տրվող պարգևավճարները: Այդ մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։ Կբարձրանա հետևյալ կատեգորիայի անձանց պարգևավճարները․ 1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձինք, 2) Հայաստանի պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձինք, 3) Հայաստանի զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք, 4) աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող՝ Հայաստանում զինծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամները, 5) աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող՝ հետևյալ կատեգորիաների անձինք` (եթե չեն աշխատում` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)` Հայաստանի պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը: Կառավարության հուլիսի 17-ի նիստում սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել էր, որ 10-50 տոկոսով կավելանա մոտ 20 հազար զինվորականի ու նրանց ընտանիքին տրվող պարգևավճարների չափը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը |