Երեւանում «Երիտասարդությունն ու Հայաստանի ապագան» խորագրով կլոր սեղան է անցկացվելու

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Երեւանում` «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-դահլիճում «Երիտասարդությունն ու Հայաստանի ապագան» խորագրով կլոր սեղան է անցկացվելու, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Միջոցառման կազմակերպիչներն են «Միջազգային խաղաղապահ կազմակերպության» մոսկովյան գրասենյակն ու «Երիտասարդական նախաձեռնությունների ռուս-հայկական կենտրոնը»: Միջոցառմանը, որի ընթացքում երիտասարդական կազմակերպությունների գծով ռուս-հայկական համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկվելու, մասնակցելու են հրավիրվել Հայաստանի երիտասարդական հասարակական-քաղաքական շարժումների ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---