Հակառակորդը գնդակոծել է Տավուշի Բարեկամավան գյուղը․ Տուժածներ չունենք![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի և Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը զգալի կորուստներ է կրել: Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի: Հայաստանի զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը շփման գծում: Հուլիսի սկզբից ադրբեջանական կողմը մշտապես գնդակոծում է Տավուշի մարզի դիրքերն ու սահմանամերձ գյուղերը: Երեկ՝ օգոստոսի 1-ին, կեսօրին մոտ Բարեկամավանը նորից հակառակորդի կրակահերթի տակ էր: Գյուղապետ Գագիկ Աբազյանի խոսքով, գյուղի ուղղությամբ գնդակոծությունը տևել է 15 րոպե, գրում է «Սիվիլնեթ»-ը: «Հայկական կողմը շատ կարճ ժամանակում լռեցրեց հակառակորդին»,- ասել է Աբազյանը: Նա նաև նշել է, որ Բարեկամավանը տարհանելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: «Լարվածություն կա, բայց գյուղն ապրում է իր առօրյայով»,- եզրափակել է նա` հավելելով, որ հակառակորդի գնդակները վնասել են տանիքներն ու պատուհանների ապակիները են կոտրվել, բայց մեծ վնասներ չկան։ Իր հերթին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գտնվում է Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում: «Պարբերաբար հնչում են կրակոցներ: Իրավիճակն իմ տպավորությամբ լիովին վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից»,- գրել է Փաշինյանը: Այսօր վաղ առավոտից ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել նաև մարզի Ոսկևան-Բաղանիս ուղղությամբ: Գյուղերի բնակիչների խոսքով: Ինչպես նշել է Ոսկևանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը, կրակը բացվել է վաղ առավոտյան, բայց հայկական կողմն անմիջապես լռեցրել է հակառակորդին: «Առավոտյան ժամը յոթից հանգիստ է»,- նշել է Ալեքսանյանը: Հարաբերական հանգիստ է նաև Դովեղում: Տեղի բնակիչների խոսքով, ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցներ: Այսօր՝ օգոստոսի 2-ին, գյուղացիները դուրս չեն եկել դաշտեր ու այգիներ, որտեղ հակառակորդի ուղղակի կրակի տակ են: Մինչև այդ հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հուլիսի 28-ի երեկոյան: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանըն անդրադառնալով սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցին, նշել է, որ դեմ է դրան: Ադրբեջանական դիրքերից հուլիսի 21-ին կրկին կրակոցներ են հնչել Տավուշի մարզի դաշտերի ուղղությամբ ու խանգարել գյուղատնտեսական աշխատանքներին, կրակել են դաշտում աշխատող տեխնիկայի վրա: Հուլիսի 4-ի առավոտյան Պառավաքար գյուղում ևս կրակոցներ են եղել։ Գյուղում հունիսի 28-ին հակառակորդի արձակած գնդակից հրազենային վիրավորում էր ստացել 16-ամյա Արմեն Բրուտյանը, որն աշխատում էր խաղողի այգում: Գնդակոծվել է նաև Չինարի գյուղը: Կրակոցները սովորական են դարձել նաև սահմանամերձ Այգեպարում: Գյուղի դպրոցն ու մանկապարտեզը հակառակորդի նշանառության տակ են,սահմանիցմի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Դպրոցի ու մանկապարտեզի անվտանգության համար Հայ օգնության ֆոնդի «Այո» հիմնադրամը նախաձեռնել է պաշտպանիչ պատի կառուցում: Այդ նպատակով մեկ ամիս առաջ դրամահավաք է սկսվել: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |