Լավրովը հաստատել է. Պուտինը Սոչիում կհանդիպի Սարգսյանին ու Ալիևին![]() 4 օգոստոսի 2014 - 21:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կողմերը փաստաթուղթ ստորագրեն կարգավորման քաղաքական սկզբունքների շարադրմամբ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Անկասկած, տագնապալի է այն, ինչ կատարվում է այսպես կոչված շփման գծում,- ասել է նա: -Կողմերը մեղադրում են միմյանց սադրիչ գործողությունների մեջ, դա նախկինում էլ է եղել, ցավոք, մենք արդեն տարիներ շարունակ պարբերաբար նման բռնկումների վկաներն ենք դառնում, սակայն այս անգամ ամեն ինչ կարծես հատկապես սուր է ընկալվում ու մատուցվում: Բավականին շատ մարդիկ են զոհվել, և մենք, մյուս երկրների, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Ռուսաստանի հետ մեկտեղ համանախագահներ են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, կոչ ենք արել կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ գործողություններ, որոնք կարող են բռնության հերթական դրսևորման հանգեցնել»,- հայտարարել է նախարարը: Նա նշել է նաև, որ այս շաբաթվա ավարտին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, և, հավանաբար, կքննարկվի նաև ղարաբաղյան թեման: «Անշուշտ, մենք կխոսենք Ադրբեջանի ու Հայաստանի մեր գործընկերների հետ այն մասին, թե ինչպես կարելի է մեր կողմից, ԵԱՀԿ ՄԽ կողմից, համանախագահների կողմից առաջին հերթին նպաստել վստահության ամրապնդմանն ու առճակատման ռիսկերի նվազեցմանը»,-հավելել է Լավրովը: Օգոստոսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդիպեն Սոչիում, որտեղ կբանակցեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Ըստ վարչապետի՝ նախագահների հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա օգոստոսի 8-9-ին։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին բանակցությունները նոյեմբերին էին՝ Վիեննայում։ Մինչ այդ երկու երկրների ղեկավարները չէին հանդիպել մոտ երկու տարի: Ըստ Լավրովի, հակամարտությունը շատ զգացմունքային է ընկալվում երկու կողմերից: «Մենք, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, մեծ ջանքեր ենք գործադրում, մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ, օգնելու համար այնուամենայնիվ լուծելու այն մի քանի հարցերը, որոնք դեռ խոչընդոտում են փաստաթղթի ընդունմանը կարգավորման քաղաքական սկզբունքների շարադրմամբ, այդ մի քանի հարցերը հարկավոր է ավարտին հասցնել, ինչպես ասվում է, որպեսզի կողմերը ձևավորեն իրենց համար ընդունելի փաթեթը»: Նախարարը նշել է, որ նման տիպի քաղաքական հայտարարությունը «հակամարտության կարգավորման սկզբունքների ընդլայնված շարադրմամբ, անկասկած, կնպաստեր մթնոլորտի կարգավորմանը»: Մինչդեռ, ՌԴ ԱԳ նախարարը զերծ մնաց կանխատեսումներից հակամարտության կարգավորման վերաբերյալ, քանի որ, նրա խոսքով, «դա հեշտ չէ անել, բազում փորձեր են եղել, և ամեն անգամ թվում էր, թե ահա ուր որ է մոտենում ենք կարևոր եզրագծին, երբ համաձայնության կհասնենք, սակայն ինչ-որ բան խանգարում էր»: Նա նաև ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հարկավոր է համառորեն և հետևողականորեն շարունակել աջակցել հայերին ու ադրբեջանցիներին որոնել «այնպիսի ձևակերպումներ, որոնք ընդունելի կլինեն ինչպես մի կողմի համար, այնպես էլ՝ մյուս»: Լավրովը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումներից մեկի ժամանակ համաձայնեցվեց «բավականին համեստ մի հայտարարություն վստահության միջոցները զարգացնելու անհրաժեշտության վերաբերյալ»: «Եթե փոխհրաձգություն է տեղի ունենում, այդ պահին հարկավոր է փոխանակել զոհվածների մարմինները, փոխանակել գերիներին, սկզբունքորեն համաձայնեցնել ինչ-որ լրացուցիչ քայլեր, որոնք կհանդարտեցնեն իրավիճակը շփման գծում»,- պարզաբանել է նա: Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիայի 5-ից ավելի փորձ է ձեռնարկել, որոնցից յուրաքանչյուրում ստանալով հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ, նույն օրը` Մարտունու ուղղությամբ, դիվերսիայի անհաջող փորձն ավարտվել է հակառակորդի 1 զոհով ու վիրավորներով, հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ադրբեջանցու, օգոստոսի լույս 2-ի գիշերը կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Ինքնուրույն փախուստի են դիմել 10-ից 3-ը։ Օգոստոսի լույս 2-ի գիշերն արդեն Մարտակերտի ուղղությամբ դիվերսիայի փորձ կատարող մոտ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր․ նույն օրը` Մարտունու ուղղությամբ կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ադրբեջանցի զինծառայող, 4-ին` վիրավորել։ Օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել: Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ: Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ ու 7 վիրավոր: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |