Կոնգրեսական Կենի Մարչանտը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին

PanARMENIAN.Net - Տեխաս նահանգից ԱՄՆ կոնգրեսական Կենի Մարչանտը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին, հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Այդպիսով, Հայաստանի աջակցության խմբի անդամների թիվը հասավ 158-ի: «Համագումարը ողջունում է կոնգրեսական Մարչանտի որոշումը միանալ Խմբին: Հուսով ենք, որ կոնգրեսականի գործնեությունը կաջակցի Հայաստանի ու ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանը»,- հայտարարել է ԱՀՀ տնօրեն Բրայան Արդունին: Նշենք, որ Կենի Մարչանտն առաջին հանրապետականն է Տեխաս նահանգից, որ միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---