Թուրք ազգայնականները Ցեղասպանության մասին ֆիլմի համար սպառնում են Ֆաթիհ Աքինին![]() 5 օգոստոսի 2014 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Թուրք ազգայնականները սպառնացել են թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինին Հայոց ցեղասպանության մասին նրա նոր ֆիլմի՝ «Սպի»-ի (The Cut) համար, գրում է Asbarez-ը: Թուրք-թուրանական ասոցիացիայի աջակցությամբ հրատարակվող Ötüken անվամբ ամսագիրն առցանց հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ թույլ չի տա ֆիլմը ցուցադրել Թուրքիայում այն բանից հետո, երբ ռեժիսորը հարցազրույց է տվել հայկական «Ակօս»-ին։ «Մենք բացեիբաց սպառնում ենք «Ակօս»-ին, հայ ֆաշիստներին ու այսպես կոչված մտավորականներին։ Այդ ֆիլմը Թուրքիայի ոչ մի կինոթատրոնում չի ցուցադրվի։ Մեր սպիտակ գլխարկներով ու ադրբեջանական դրոշով հետևելու ենք բոլոր զարգացումներին»,- ասված է հաղորդագրությունում։ Սպիտակ գլխարկն անմիջական հիշեցում է հայազգի լրագրող Հրանտ Դինքի մահվան մասին, որին 2007-ին սպանեց Օգյուն Սամաստը, ում գլխին այդ պահին նույնպես սպիտակ գլխարկ էր: Աքինի նոր ֆիլմում ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը մարմնավորում է թուրքական Մարդինում ապրող հայ տղամարդու, ով մազապուրծ լինելով 1915-ի Հայոց ցեղասպանությունից, իր երկու դստրերին փնտրելու համար ուղևորվում է ԱՄՆ։ Թուրք ազգայնականները կարծում են, որ այս ֆիլմն առաջին քայլն է «Թուրքիային ստիպելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Անգլալեզու ֆիլմի տևողությունը 138 րոպե է, համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2014-ի հոկտեմբերի 16-ին։ Սցենարի հեղինակներն են Աքինն ու Մարդիկ Մարտինը: Դերերում են նաև Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Գազին և այլոք: Ավելի վաղ «Ակօս»-ին տված հարցազրույցում 40-ամյա ռեժիսորը նշել է, որ պատրաստվում էր Դինքի կյանքի մասին ֆիլմ նկարահանել, բայց չի կարողացել թուրք դերասան գտնել, որը կցանկանա մարմնավորել լրագրողին: «Պլանավորում էի Հրանտ Դինքի մասին ֆիլմ նկարահանել «Հոգեբանական խոհանոցից» (Soul Kitchen, 2009) հետո։ «Ակոսում» հրապարակված Դինքի 12 հոդվածի հիման վրա սցենար էի գրել։ Չգիտեմ՝ արդյոք լավ ֆիլմ կստացվեր, թե՝ ոչ, բայց չկարողացա Դինքի թուրք դերակատար գտնել։ Նրանք բոլորն իրադրությունը ներկայացնելու համար այն չափազանց ծանր էին գնահատում»,- ասել էր նա։ Իմիջիայլոց, «Սպին» ներկայացվելու է Վենետիկի 71-րդ կինոփառատոնում, որը կանցնի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը: Ֆաթիհ Աքինը ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ է: Որպես ռեժիսոր առաջին անգամ ներկայացել է 1998-ին «Արագ և առանց ցավի» ֆիլմով, որի համար ստացել է Լոկարնոյի կինոփառատոնի «Բրոնզե ընձառյուծ»-ը և որպես լավագույն երիտասարդ ռեժիսոր Մյունխենի Pierrot փառատոնում: Հետո հաջորդել են «Հուլիսին» ֆիլմը և «Սոլինոն» Մորից Բլայբթրոյի դերակատարությամբ: Աքինի չորրոդ՝ «Գլխով պատին» ֆիլմը մի քանի պարգև է ստացել, այդ թվում՝ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ը: 2005-ին եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում, 2007-ին մասնակցել փառատոնին «Դրախտի ծայրին» ֆիլմով (Auf der anderen Seite): 2009-ին ներկայացրել է իր նոր կինոկատակերգությունը՝ «Հոգեբանական խոհանոց» ֆիլմը: Եղեռնի մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդը», նկարահանվել է 1919-ին Հոլիվուդում: Թեմային է անդրադարձել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ 2002-ին նկարահանելով իր «Արարատը»: Թեմային անդրադարձ կան նաև Էլիա Քազանի «Ամերիկա, Ամերիկա» ու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերում: 2007-ին Բեռլինի կինոփառատոնում Տավիանի եղբայրները ներկայացրեցին թեմային անդրադարձող ևս մեկ ֆիլմ` «Արտույտների ագարակը»: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը 1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով, Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |