Թուրքիայում առաջարկում են շղթայել տեղաբնակ հրեաներին ու դատել «ցեղասպանության» համար![]() 7 օգոստոսի 2014 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պետծառայողների Memur-Sen արհմիությունը, որը մոտ է իշխանական կառույցներին, դիմել է դատարան՝ պահանջելով զրկել քաղաքացիությունից տեղաբնակ հրեաներին, որոնք Իսրայելի անձնագիր ունեն և ծառայել են ՑԱԽԱԼ-ում: Արհմիության փոխղեկավար Ահմեդ Օզերը հայտարարել է, որ նրանց, ով ցեղասպանություն է գործում ամբողջ աշխարհի աչքի առաջ, հարկավոր է զրկել քաղաքացիությունից, ձեռնաշղթաներ հագցնել ու դատի տալ, հայտնում է Sondakika.com-ը: Դատարան դիմելուց առաջ հրապարակված կոմյունիկեում Օզերը դատապարտել է «սիոնիստական բարբարոսների գործած զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունը մեր եղբայրների հանդեպ Գազայի հատվածում», հայտնում է Newsru.co.il-ը: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի գործողությունները Գազայում անվանեց «պետական ահաբեկչություն» և «ցեղասպանություն»: «Ներկայումս Իսրայելն ահաբեկչությամբ է զբաղվում, Իսրայելը ցեղասպանություն է գործում,-հայտարարել է Էրդողանը: -Իսրայելը սպառնում է համընդհանուր խաղաղությանը, խաղաղությանը Մերձավոր Արևելքում»: Էրդողանը հավելել է, որ քանի դեռ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, չի կարող ոչ մի լավ բան ասել Իսրայելի մասին: Բացի այդ, ըստ Էրդողանի, Թել Ավիվը նպատակ ունի «թույլ չտալ, որ ՀԱՄԱՍ-ն ու ՖԱԹՀ-ը միավորվեն և ցանկանում է բացառել ՀԱՄԱՍ-ի մասնակցությունը Մերձավոր Արևելքում կարգավորման շուրջ եգիպտական բանակցություններին: Վարչապետը հավելել է, որ «այժմ Իսրայելը կարող է հաղթող թվալ, բայց, ի վերջո, տանուլ է տալու»: Էրդողանը Ստամբուլ է հրավիրել Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին: Կողմերը մտադիր են քննարկել վերջին իրադարձությունները Մերձավոր Արևելքում: Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացն ի պատասխան թուրք առաջնորդին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին։ Նախարարը նշել է, որ 1915-ից՝ 1918-ն Օսմանյան կայսրությունում 600 հազարից մինչև 1 մլն հայ է սպանվել, ու թուրք առաջնորդը չէ, որ պետք է ինչ-որ մեկին մեղադրի «ցեղասպանության» մեջ, Facebook-ի իր էջում գրել է Կացը: Այս պահի դրությամբ Իսրայլեն ու պաղեստինյան խմբավորումները ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ շարունակում են հրադադարը պահպանել Գազայի հատվածում, սակայն դեռ չեն պայմանավորվել այն երկարացնելու մասին՝ 72 ժամը սպառվում է օգոստոսի 8-ի առավոտյան: Օգոստոսի 5-ից, դիմակայությունից չորս շաբաթ անց, պաղեստինցիները ձեռնպահ են մնում Իսրայելի հրթիռակոծություններից: Իսրայելը դադարեցրել է Գազայի ռմբակոծումը, դուրս է բերել ցամաքային զորքերը, որոնք դեռ պաշտպանական դիրքեր են գրավում անկլավի սահմաններին, և սկսել է պահուստայինների մասնակի զորացրումը: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, միաժամանակ կողմերը Կահիրեում քննարկում են հակամարտության վերջնական դադարեցման պայմանները: Երկխոսությունն ընթանում է փակ դռների ետևում եգիպտացի միջնորդների մասնակցությամբ: Պաղեստինցիները պահանջում են առաջին հերթին մեղմացնել սահմանային ու տրանսպորտային սահմանափակումները Գազայում: Իսրայելը խոսում է անկլավի ապառազմականացման մասին, կամ, առնվազն երաշխիքներ է պահանջում, որ գրոհայինները չեն կարողանա վերականգնել իրենց հարձակողական ն Photo: Newsru.co.il ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |