Ուկրաինական ավիափոխադրողները ՀՀ կթռչեն նոր երթուղիով՝ դա հավելյալ 15-30 րոպե կպահանջի![]() 8 օգոստոսի 2014 - 11:04 AMT PanARMENIAN.Net - «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը, որն Ուկրաինայի խոշորագույն ավիափոխադրողն է, ստիպված է փոխել իր չվերթների երթուղիները դեպի Երևան, Բաքու և Թբիլիսի՝ Ռուսաստանի օդային տարածք մուտքըբացառելու համար, որը փակվել է ուկրաինական ավիաուղիների համար պատժամիջոցների արդյունքում: Ինչպես հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը, արդյունքում թռիչքների տևողությունը կավելանա, կերկարեն երթուղիները, հետևաբար կավելանան վառելիքի ու օպերացիոն այլ ծախսերը: Օգոստոսի 7-ին ՌԴ կառավարության նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանն արգելում է ուկրաինական ավիաուղիների տարանցիկ թռիչքներն իր օդային տարածքով։ Դրանք են՝ Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը։Միևնույն ժամանակ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունում նշել են, որ Պետական ավիացիոն ծառայությունը պաշտոնական ծանուցում չի ստացել արգելքի մասին: Իր հերթին «Ստիլ Ավիա» ընկերության տնօրեն Եվգենի Խայնացկինհայտնել է, որ Արևելյան Ուկրաինայում թռիչքների դադարեցումից հետո, ուկրաինական ավիաուղիներն արդեն մի քանի շաբաթ է Կովկասի երկրներ են թռչում Օդեսայով և Թուրքիայով՝ շրջանցելով Ղրիմը: Սահմանափակումները վերաբերում են նաև «Վիզզ Էյր Ուկրաինա» և Yanair ընկերություններին, որոնք նույնպես չվերթ ունեն դեպի Վրաստան, ասել է Խայնացկին:«Վիզզ Էյր Ուկրաինա» ընկերության առևտրային մենեջեր Վադիմ Տրետյակը հայտնել է, որ ավիաընկերության երթուղիները չեն անցնում վերոնշյալ տարածքով, ուստի ՌԴ որոշումը չի ազդի ավիափոխադրողի աշխատանքի վրա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |