Հրաչյա Հարությունյանի փաստաբանները բողոքարկել են դատավճիռը![]() 11 օգոստոսի 2014 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ՃՏՊ գործով դատավճիռը բողոքարկվել է: Այս մասին հայտնել է Հ. Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: «Մենք դատավճիռը բողոքարկել ենք Հարությունյանին 327-րդ հոդվածով մեղավոր ճանաչելու մասով («գիտակցաբար կեղծ փաստաթղթի օգտագործում»): Այդ հանցագործությունը նա չի կատարել: Մենք այս մասով խնդրում ենք արդարացնող դատավճիռ»,- ասել է Մարգարյանը: Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանն օգոստոսի 5-ին Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին դատապարտեց 6 տարվա և 9 ամսվա ազատազրկման:Պատիժը նա կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (Կեղծ փաստաթղթերի պատրաստման) հոդվածներով: Մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը: «Կարծում եմ՝ նման վճիռ կայացնելիս դատավորը հաշվի է առել զոհերի թիվը։ Չգիտեմ՝ կբողոքարկենք արդյոք դատավճռի խստությունը, այդ մասով Հարությունյանն ինքը որոշում կկայացնի, բայց կեղծ փաստաթղթեր օգտագործելու մասով որոշումն անպայման կբողոքարկենք»,- նշել է նա։ Ավելի վաղ դատախազը պահանջել էր Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, ինչպես նաև 3 տարով զրկել վարորդական իրավունքից, ինչպես նաև բավարարել դատախազի՝ տուժածների քաղաքական հայցերի մասին խնդրանքը, ըստ որի նրանցից յուրաքանչյուրը մեղադրյալից 1 մլն ռուբլու չափով փոխհատուցում կարող է պահանջել։ Թե կոնկրետ քանի նման հայց է ստացվել, չեն մանրամասնել։ Ռուսաստանում 7 տարվա կալանավորումը երկու կամ ավելի զոհերով ՃՏՊ-ի համար գործող պատժի առավելագույն ժամկետն է, եթե վարորդը սթափ է եղել։ Հարությունյանն ընդունել է ճանապարհային կանոնները խախտելու իր մեղքը, որը Ռուսաստանի ժամանակակից պատմությունում Մոսկվայի տարածաշրջանում ամենախոշոր ՃՏՊ-ներից մեկին է հանգեցրել: Մոսկվայի քաղաքային դատարանի հուլիսի 14-ին բավարարել էր Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև 2014-ի մարտի 14-ը երկարաձգելու մասին Մոսկվայի ներքին գործերի կառավարման Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի միջնորդությունը (այսինքն` հետին թվով): Հունիսի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշել էր չերկարաձգել Հարությունյանի կալանքի ժամկետը: Դատարանը խախտումներ էր հայտնաբերել Տվերսկի շրջանային դատարանի՝ 2013-ի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ, որից հետո ՀՀ 46-ամյա քաղաքացու կալանքի ժամկետը բազմիցս երկարաձգվել էր: Նյութերն ուղարկվել էին կրկնակի ուսումնասիրության: Ապրիլի 4-ին Հարությունյանի քրգործի հետաքննության ավարտից հետո ապրիլի 11-ին Տրոիցկի շրջանի դատարնում սկսվել էին նախնական լսումները: Մինչև այդ, քննության ընթացքում պարզվել էր, որ բեռնատարը պատշաճ սպասարկում չի անցել, արգելակներն էլ վատ էին աշխատում: Ըստ քննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Հարությունյանը ձերբակալվել էր 2013-ի հուլիսի 15-ին։ Սեպտեմբերի 12-ին ձերբակալության ժամկետը երկարացրել էր մինչև դեկտեմբերի 14-ը: Photo: ITAR TASS
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |