Ալիևի նստավայրի մոտ ինքնահրկիզվել է ղարաբաղյան պատերազմի մասնակիցը կնոջ հետ. Պատճառն անելանելի վիճակն է13 օգոստոսի 2014 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ին Բաքվում Ադրբեջանի նախագահի նստավայրին հարակից զբոսայգում Սումգայիթի բնակիչներ 39-ամյա Էլչին Ալիմուրադովն ու նրա կինը՝ 32-ամյա Ժալին ինքնահրկիզվել են: Տարբեր աստիճանի այրվածքներով ամուսիններին տեղափոխել են քաղաքային թիվ 5 հիվանդանոցի այրվածքների կենտրոն: Ժալի Սալախովայի վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժնում է: Ինչպես պարզվեց, ամուսիններն այդ քայլին դիմել ենորպես իրենց տունը քանդելու դատարանի որոշման դեմ բողոքի նշան:Ըստ Haqqin.az-ի, Էլչին Ալիմուրադովը ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Ավելի ուշ Ալիմուրադովի քույրը՝ Եգանա Մահմուդովան, պատմել է, որ իր հարազատները դիմել են այդ քայլին ոչ թե տունը քանդելու, այլ որովհետև նրանց վռնդել են տնից ու փոխհատուցում չեն տվել: Զանգվածային ինքնասպանություններն Ադրբեջանում, այդ թվում բանակում, վաղուց արդեն մտահոգություն են առաջացնում ադրբեջանցի փորձագետների շրջանում: Ըստ նրանց, Ադրբեջանում ինքնասպանությունների 80 տոկոսի պատճառը սոցիալական խնդիրներն են ու անելանելի վիճակը: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2008-ին գրանցվել է 138 ինքնասպանություն, 2009-ին՝ 165, 2010-ին՝ 289, 2011-ին՝ 414, 2012-ին՝ 482: 2013-ին եղել է ինքնասպանության 920 փորձ, սակայն մահացածների մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, մոտավորապես այդ թիվը հասնում է 500-ի: Ինքնասպանությունները քիչ չեն նաև բանակում: 2011-ին ադրբեջանական բանակում գրանցվել է ինքնասպանության 12 դեպք, 2012-ին՝ 19, 2013-ին՝ 16, իսկ 2014-ի հունվարին՝ 4: Հիմնականում Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում ինքնասպանությունների իրական թվերը: Սակայն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների 2014 թ. հունվարին Ադրբեջանում ինքնասպան է եղել առնվազն 32 մարդ: Ինքնասպանության 4 դեպք է արձանագրվել մինչև 18 տարեկան երեխաների թվում և 4 դեպք՝ բանակում: Միայն մեկ ամսում Ադրբեջանում ինքնահրկիզվել է ղարաբաղյան պատերազմի 3 մասնակից: 2013 թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2014-ի մարտն ընլած ժամանակահատվածում Ադրբեջանում կատարվել է միայն 5 ինքնահրկիզում: Դեռ հունվարին Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին Ադրբեջանի քաղաքացիների ինքնահրկիզման համար պատասխանատու համարեց երկրի իշխանություններին: «Կառավարությունը պետք է զարթնի և ինչ-որ բան անի, հակառակ դեպքում մարդու ինչ իրավունքների մասին է խոսքը»,-ասել է նա: «Դա սարսափելի ողբերգություն է; Եթե այդպես շարունակվի, ամբողջ երկիրը բոցով կհամակվի: Կոռումպացված քրեածին քաղաքականության ծուխը պատել է երկիրը, կրակը մինչև երկինք է հասնում: Հավանաբար, Իլհամ Ալիևը անտարբեր կմնա, կկրկնի հեքիաթներն «աննախադեպ զարգացման մասին», քանի դեռ կրակով չի համակվել նաև նախագահի նստավայրը: Այրվում է ժողովրդից լիազորություններ չստացած կառավարության քաղաքականությունը՝ մարդկային հոտ ունեցող ծուխը պատում է ամեն ինչ: Ադրբեջանական նավթից Ադրբեջանի քաղաքացու հասույթը մի շիշ բենզինն է»,-նշում է Հասանլին: Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեն նշել է, որ ինքնասպանության 10 փորձից 1-2 ավարտվում է մարդու մահով՝ նշելով, որ 2014-ին ինքնասպանությունների իսկական համաճարկ է սկսվել երկրում: «Եթե 36 մարդ է մահացել, ուրեմն եղել է 350-400 մահափորձ: Ինքնասպանությունների պատճառները երկուսն են՝ «չեմ կարող ապրել», «չեմ կարող այլևս համբերել»: Ադրբեջանում ռիսկային խմբում են հայտնվել նույնիսկ երեխաները: Օրերս ինքնասպանություն էր կատարել երրորդ դասարանի աշակերտը, քանի որ այլևս չէր ուզում խնամել տատիկին»,-ասել է Իսազադեն: Ըստ նրա, ինքնասպանների միայն 10-15 տոկոսն է հոգեպես անառողջ: Ինքնասպանությունները կատարում են մարդիկ, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, առաջին հերթին կանայք: Իրենց բողոքների պատասխանը չստանալով՝ մարդիկ սկսել են ինքնահրկիզվել, քանի որ հանրությունն անտարբեր է նրանց խնդիրների հանդեպ, ասել է Իսազադեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |