Պուտինի ստորագրմանը կներկայացվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը (թարմացված)![]() 14 օգոստոսի 2014 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ՌԴ նախագահի ստորագրմանը ներկայացնելու առաջարկության մասին որոշումը: Այս մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ըստ որոշման, ՌԴ կառավարությունը հավանություն է տվել «ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացրած և ՌԴ ԱԳ և գործադիր իշխանության այլ շահագրգիռ դաշնային մարմինների հետ համաձայնեցված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծին»: Ինչպես նաև որոշել է ՌԴ նախագահին ներկայացնել վերոնշյալ պայմագիրը ստորագրելու մասին առաջարկը: Ինչպես ասվում է ՌԴ կառավարության կայքում, «պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների մասին»: Պայմանագիրը կանոններ է սահմանում, որոնք տարբերվում են ՌԴ օրենսդրությամբ նախատեսվածներից, մասնավորապես մաքսային և սակագնային կարգավորման, մտավոր սեփականության օբյեկտների իրավունքի պահպանման ու պաշտպանության, ներդրումների իրականացման, առևտրային ծառայությունների, տեխնիկական կանոնակարգման ոլորտներում: Ըստ 1995 թ. հուլիսի 15-ին ընդունած «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի, պայմանագիրը ենթակա է վավերացման: Օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ անդամակցության մասին պայմանագիրը պետք է վավերացնեն նաև Ղազախստանն և Բելառուսը, ինչից հետո նոր միայն դա կարող է անել նաև Հայաստանը: «Չեմ կարծում, թե դա մոտ օրերս կլինի: Դա կլինի միայն համաձայնեցումից հետո»,- նշել է նախարարը` հավելելով, որ կոնկրետ ժամկետի մասին տեղեկություն չունի, գրում է Armenia Today-ը: Սոչիում օգոստոսի 9-ին տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետն ու պայմանները, որի վերաբերյալ փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն աշնանը: Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանդամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը: Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին:Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: ![]() ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |