Հայաստանի խորհրդարանի խոսնակը հաստատեց հրաժարականի մասին իր հայտարարությունը29 մայիսի 2006 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր հաստատեց հրաժարականի մասին իր հայտարարությունը: Այդ մասին նա այսօր հայտարարել է Հայաստանի խորհրդարանում մամլո ասուլիսի ժամանակ` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին: Ա.Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար` հավելելով, որ իր գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության գործունեության մասին կհայտնվի ավելի ուշ: Հրաժարականի մասին պաշտոնական դիմումը ՀՀ ԱԺ խոսնակ Ա.Բաղդասարյանը տվել էր մայիսի 22-ին: Այսօր ժամը 12:30-ին սպառվեց հնգօրյա ժամկետը, որը տրամադրված էր խոսնակին այդ հայտարարությունը հաստատելու համար: Այդպիսով, ըստ Հայաստանի «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 20 հոդվածի 2 մասի խոսնակի հրաժարականը համարվում է ընդունված: Ա.Բաղդասարյանը հայտարարեց իր պաշտոնը թողնելու մասին դեռեւս մայիսի 12-ին: Դրանից մեկ օր առաջ իր գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի իշխող կոալիցիայից դուրս գալու մասին` ներքին, արտաքին քաղաքականության եւ ժողովրդավարության խորացման հարցերում հակասությունների պատճառով: Այդպիսով, կոալիցիայի կազմում մնացին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ ՀՅԴ-ն, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |