Ավստրալիացի օրենսդիրը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան. Նրանք արժանի չեն Ֆորմուլա-1-ը հյուրընկալելուն![]() 15 օգոստոսի 2014 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի անդամ Ամանդա Ֆազիոն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների դեմ` հայտարարելով, որ այդ երկիրն արժանի չէ 2016 թվականին հյուրընկալել «Ֆորմուլա-1» գրան պրի մրցաշարը, հաղորդում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Ֆազիոն, որը 2013-ի հուլիսին այցելել էր Լեռնային Ղարաբաղ, խորհրդարանում բարձրաձայնել է Ադրբեջանի շարունակական բռնությունների, նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանության, այդ երկրում մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների և միջազգային հանրության կոշտ դիրքորոշման անհրաժեշտության մասին: «Պետք է չեղյալ հայտարարել վերջերս կայացրած որոշումը` թույլ տալ Ադրբեջանին 2016 թվականին հյուրընկալել «Ֆորմուլա-1» գրան պրի մրցաշարը,- ասել է Ֆազիոն ու շարունակել,- Նման մրացաշարը վարելու պատիվը շնորհել մի երկրի, որը որպես ագրեսոր է հանդես գալիս տարածաշրջանում և մարդու իրավունքների խախտումների ոլորտում լուրջ բացթողումներ ունի զուրկ է տրամաբանությունից»: Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը 2012 թվականի հոկտեմբերին միաձայն որոշմամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա նաև նշել է` ժամանակն է,որ միջազգային հանրությունը պետք է դեմ կանգնի ադրբեջանական իշխանությունների ագրեսիային և այդ երկրում մարդու իրավունքների խախտումներին: Հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանն ինտեսնիվացրել էր իր ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի արդյունքում մեծ թվով զոհեր են եղել: Ադրբեջանի նախագահը պատերազմով էր սպառնացել հայկական կողմին անգամ Թվիթերի միջոցով: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վահե Քահրամանյանը ողջունել է Ֆազիոյի հայտարարությունը: Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցեց, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000: Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։ Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր: Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն: Photo: Daily Telegraph ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |