«Նախագծեր և իրականացումներ». Երևանում բացվել է Գուրգեն Մուշեղյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը![]() 15 օգոստոսի 2014 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի պատմության թանգարանի նախասրահում օգոստոսի 14-ին բացվել է Գուրգեն Մուշեղյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Նախագծեր և իրականացումներ» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացվել են ՀՀ վաստակավոր ճարտարապետի կյանքն ու գործունեությունն արտացոլող փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ: Կազմակերպված ցուցադրությանը տեղում ծանոթացել են նաև ճարտարապետի գործընկերներն ու մտերիմները: Բացմանը ներկա էին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, էներգետիկայի և բնական պաշարների ու քաղաքաշինության նախարարներ Երվանդ Զախարյանն և Նարեկ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Մուշեղյանի համակուրսեցի, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը և այլք։ «Ճարտարապետությունը միայն մի հոգու գործ չէ, մանավանդ, երբ աշխատում ես մեծ կոլեկտիվում: Մտահաղացումը կարող է վայրկայնների ընթացքում ծնվել, բայց մշակումը տարիներ է տևում: Շատ է պատասխանատվությունը, որովհետև դու հաշվետու ես ոչ միայն անցյալ ու ներկա, այլև եկող սերունդներին. չէ՞ որ քաղաքներն ապրում են հազարամյակներ, և պետք է ուշադիր լինես, որ չփչացնես ներկադ ու անցյալդ՝ բարդություններ ստեղծելով ապագա սերունդների համար, որոնք պիտի ստեղծագործեն, ուղղեն քո սխալները: Նման է սպորտի էստաֆետային, ընտանիքում էլ է այդպես. երբ մեկը փչացնում է ընտանիքի անունը, մյուսների համար վերականգնելը շատ դժվար է»,- նշեց ճարտարապետը: Գուրգեն Մուշեղյանը Երևանի պատմության թանգարանին նվիրեց Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի, «Հրազդան» մարզադաշտի և մի քանի այլ աշխատանքների նախագծային 3 ալբոմները: Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի, հասարակական ակտիվ գործունեության, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ Գուրգեն Մուշեղյանը Հայաստանի ճարտարապետների միության կողմից պարգևատրվեց պատվո դիպլոմով և ոսկե հուշամեդալով: «Նախագծեր և իրականացումներ» ցուցահանդեսի մուտքն ազատ է, այն այցելության համար բաց կլինի մոտ մեկ ամիս: Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Ներսեսի Մուշեղյանը ծնվել է 1934-ի օգոստոսի 14-ին Լենինականում(այժմ` Գյումրի): Համահեղինակել է մի շարք հայտնի շինություններ, որոնց շարքում են Գյումրու օդանավակայանը, Երևանի «Հրազդան» մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը, սեյսմիկ կայանը և այլն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |