Խաղաղությունն աշխարհում գնալով պակասում է. Ըստ վարկանիշի միայն 11 երկիր ներքաշված չէ հակամարտության մեջ![]() 15 օգոստոսի 2014 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամը Գազայում, իսլամիստական գրոհայինների գործողություններն Իրաքում ու Սիրիայում, միջազգային դիմակայությունն Ուկրաինայում ստիպում են մտածել, որ գրեթե ամբողջ աշխարհը պատերազմական իրավիճակում է, գրում է բրիտանական The Independent-ը: Սակայն, փորձագետները կարծում են, որ իրականում մշտապես աշխարհում զինված հակամարտություններ են տեղի ունենում, և իրավիճակը գնալով միայն վատթարանալու է: Որքան էլ մռայլ դա չհնչի, 162 երկրից, որոնք հաշվառված են Ավստրալիայի Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի (The Institute for Economics and Peace) Խաղաղասիրության գլոբալ վարկանիշում վերջին հետազոտության ժամանակ, միայն 11-ն են, որ նեքաշված չեն որևէ հակամարտության մեջ իրենց տարածքում, կամ մեկ այլ պետության տարածքում: Այդ երկրներն են՝ Շվեյցարիան, Ճապոնիան, Քաթարը, Ուրուգվայը, Մավրիկին, Չիլին, Բոտսվանան, Կոստա Ռիկան, Վիետնամը, Պանաման ու Բրազիլիան: Ավելին, աշխարհն ընդհանուր առմամբ աստիճանաբար նվազ խաղաղ է դարձել 2007-ից ի վեր՝ հակամարտությունների միտումն աճում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ: Առավել մեծ զինված հակամարտությունների մեջ ներքաշված երկրների ցանկում է 10 պետություն՝ Հարավային Սուդան, Իրաք, Սոմալի, Սուդանի Հանրապետություն, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Պակիստան, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն, Նիգերիա, Ռուսաստան: Հետազոտողները նշում են նաև, որ այդ երկրներում մեծ քանակությամբ ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում, և մեծ է հանցավորության մակարդակը: Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը կազմվում է 2007 թվականից: Գաղափարի հեղինակն է ավստրալացի ձեռնարկատեր Սթիվ Քիլելեան, այն արժանացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի և Դալայ լամայի հավանությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |