ՊՆ փոխղեկավարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները15 օգոստոսի 2014 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն օգոստոսի 15-ին հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկիի հետ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպումների ժամանակ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում իրադարձություններին, ինչպես նաեւ խաղաղապահությանն ու ռազմական կրթությանը վերաբերող հարցերին: Վերոնշյալ այցի շրջանակներում արծարծվել են նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ ուժերի «Անքակտելի Եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև ՀԱՊԿ և ԱՊՀ կազմակերպություների շրջանակներում գործող հիմնական մասնագիտական կրթական հաստատություններում կադրերի և մասնագետների պատրաստման վերաբերյալ հարցեր: Օգոստոսի 16-ին այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակաի մասնակցությունը ՌԴ ԶՈւ «Ալաբինո» ուսումնամարզական համալիրի բազայում անցկացվելիք «Տանկային բիաթլոն-2014» աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Ավելի վաղ, անդրադառնալով ՀԱՊԿ արձագանքի բացակայությանը շփման գծում իրավիճակի սրացման կապակցությամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի գործողությունները մշտապես պայմանավորված են լինում դիմող երկրի գործողություններով: «Իհարկե, ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել և կարող էր սա զուտ տեխնիկական խնդիրներով պայմանավորված լինել: Որքանով տեղյակ եմ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակներս պիտի այցելի Հայաստան: Սա արդեն վերաբերմունք է: Այդ ընթացքում այս հարցերը նաև նրան ուղղելու հնարավորություն կլինի»,- ասել է նախագահը՝ ևս մեկ անգամ շեշտելով՝ համոզված է, որ դրա անհրաժեշտությունը չկար: Սերժ Սարգսյանի համոզմամբ, եթե որևէ մեկը մտածում է, թե ՀԱՊԿ-ի արձագանքելու դեպքում ադրբեջանցիներն անմիջապես կդադարեցնեին գնդակոծությունները, ապա նրանք սխալվում են: «Ինչ վերաբերում է, առհասարակ, ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ապա այն հայտնած է 2012-ի փաստաթղթի մեջ, և այդ փաստաթուղթն իր ուժը չի կորցրել: ՀԱՊԿ-ի դիրքորոշումը միանշանակ պարզ է»: Օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը նույնպես անդրադարձել էր վերջին սրացումների համար ՀԱՊԿ-ին դիմելու և աջակցություն խնդրելուն՝ նշելով, որ դրա կարիքն առայժմ չկա: «ՀԱՊԿ-ին կարող ենք դիմել այն ժամանակ, երբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ կլինեն: Այսօր Ադրբեջանի հետ մենք որևէ խնդիր չունենք»,- ասել էր նախարարն ու հավելել՝ շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի թափված արյան համար պատասխանատու Ադրբեջանին: Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահների (մասնավորապես՝ ռուս) հնարավոր տեղակայման մասին խոսակցություններին, Սերժ Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է լսում միայն ռուս խաղաղապահների մասին. «Ընդհանրապես, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ամբողջ երկայնքով, այսինքն` կողմերի միջև: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ և թեման չէ, որովհետև այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի՝ լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՝ չէ: Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետևի այս փաստաթուղթը ստորագրելուն: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |