Արցախում ճգնաժամային կառավարման կենտրոն է կառուցվում. Վարչապետն այցելել է ԱԻՆ![]() 15 օգոստոսի 2014 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության անդամների ուղեկցությամբ այցելել է արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրել է ԱԻՆ հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս արտակարգ պայմաններում իրականացնել հրդեհի մարման աշխատանքներ և փրկարարական գործառույթներ: Արմեն Երիցյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում տեխնիկական միջոցները համալրելու ուղղությամբ: Այնուհետև ԱԻՆ ծառայողները հանդես են եկել ցուցադրական վարժանքներով: Կառավարության ղեկավարն այցելել է նաև ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ, ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական տեսչություն, ճգնաժամային կառավարման կենտրոն՝ ծանոթացել վերջիններիս գործունեությանը: Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ բացվել է նաև ԱԻՆ սերվերային նոր տնտեսությունը, որը հագեցած է բարձրակարգ սարքավորումներով և տեխնիկայով: Այցի ավարտին վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել առցանց խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճգնաժամային կառավարման կենտրոնների ղեկավարները ներկայացրել են իրենց սպասարկման վայրերում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած արտակարգ պատահարների վիճակագրությունը: Իր հերթին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը զեկուցել է նախարարության աշխատակազմի մի շարք ստորաբաժանումների գործունեության արդյունքներն ու ծրագրերը: Արմեն Երիցյանը նշել է, որ Հայաստանի աղետների և ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիման վրա նախարարությունում ստեղծվել է ճգնաժամային կառավարման կենտրոնը, որը հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը: Նախարարի խոսքով` նման կենտրոն կառուցվում է նաև Լեռնային Ղարաբաղում, գրում է Tert.am-ը: Նախարարի տեղեկացմամբ՝ 2012 թվականին ՄԱԿ-ը ՀՀ ԱԻՆ-ը ճանաչել է լավագույն ձեռքբերումներ արձանագրած նախարարություն, իսկ ՄԱԿ-ի անդամ 35 երկրների ներկայացուցիչներ վերջին շրջանում այցելել են Հայաստան՝ ծանոթացել աղետների դեմ պայքարում հայ մասնագետների փորձին ու գիտելիքներին: «Հաշվի առնելով մեր տարածաշրջանի դիրքը և սեյսմիկ ակտիվությունը՝ այս նախարարությունը մեզ համար շատ կարևոր է: Որպես վարչապետ՝ պարտավորվածություն եմ զգում, որպեսզի այս կազմակերպված նախարարությանն ավելի մեծ ուշադրություն դարձնենք: Մենք անպայման կփորձենք աջակցել, որպեսզի նախարարությունն ապահովվի արդյունավետ գործունեություն իրականացնելու անհրաժեշտ միջոցներով: Վերջին տարիներին ԱԻՆ-ում արձանագրվել են ակնհայտ ձեռքբերումներ, ինչի համար ուրախ եմ: Համոզված եմ, որ մեր ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ ուրախ է, քանի որ վտանգի դեպքում իր կողքին կանգնած է մի կուռ կառույց, որը յուրաքանչյուր պահի կարող է աջակցել մեր քաղաքացիներին»,- ասել է վարչապետը: Այնուհետև վարչապետը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության օդերևութաբանական կայանի կայացման և զարգացման գործում ներդրած անձնական ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով է պարգևատրել Վալենտինա Պաշչենկոյին: Հովիկ Աբրահամյանը սպայական առաջին՝ լեյտենանտի կոչումներ է հանձնել նաև ԱԻՆ մի խումբ փրկարարների: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |