Վարչապետ. Ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումը կխթանի տնտեսության զարգացումը15 օգոստոսի 2014 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 15-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում ընդունել է արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների՝ հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները քննարկելու նպատակով: Երկրի վարչապետն ընդգծել է, որ մասնավորապես՝ ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի տնտեսության զարգացումը, և այդ նպատակով ՀՀ Կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել տարբեր ծրագրերի իրագործմանը: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Աբրահամյանի առաջարկով նախ՝ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ստեղծվող հնարավորությունների, ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող միջոցառումների և ֆինանսավորման գործիքների վերաբերյալ, այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել յուրաքանչյուր նախաձեռնություն: Քննարկման ընթացքում գործարարները բարձրացրել են արտահանման կազմակերպման ենթակառուցվածքների ձևավորմանը և գործընթացի պարզեցմանը, վարկավորման պայմանների բարելավմանը, մատչելի վարկային միջոցների տրամադրմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և սարքավորումների ձեռքբերմանը, արտահանման լոգիստիկ նոր սխեմաների մշակմանը վերաբերող հարցեր և մի շարք այլ խնդիրներ ևս: Ամփոփելով հնչած դիտարկումները՝ վարչապետը հանձնարարել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը մեկ շաբաթվա ընթացքում կուսումնասիրի արտահանող ձեռնարկությունների արտադրական հզորությունները, ռեսուրսները և արտահանման ծավալի ավելացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարն առաջարկել է գործարարներին՝ ըստ արտահանվող ապրանքատեսակի ներկայացնել առկա խնդիրները և խոչընդոտները՝ պատկան մարմինների կողմից դրանք ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում լուծում տալու նպատակով: Օգոստոսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելեց մեկ տարով գյուղատնտեսական ապրանքների, հումքի և սնդդամթերքի ներմուծումը Ռուսաստան ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկներից, հայտնում է Կրեմլի մամլուլի ծառայությունը: Խոսքը գնում է տարեկան 9,1 մլրդ դոլար ապրանքի ներմուծման մասին: Ամենից շատ կտուժեն ԵՄ երկրները, որոնք ռուսական շուկա էին առաքում 6,5 մլրդ դոլարի սննդամթերք ու այլ ապրանքներ պատժամիջոցների ենթակա ցուցակից: Ներմուծումը մյուս երկրներից մի քանի անգամ պակաս է՝ ԵՄ անդամ չհանդիսացող Նորվեգիայից՝ 1,2 մլրդ դոլարի, ԱՄՆ-ից՝ 843,8 մլն դոլարի, Կանադայից՝ 373,6 մլն դոլարի, Ավտսրալիայից՝ 182 մլն դոլարի: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի կողմից Արևմուտքի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ մթերքի որոշ տեսակների ներկրման արգելքը, որոշ առումով ձեռնտու է Հայաստանի տնտեսվարողներին: «57 անուն ապրանքներից, որոնք գտնվում են պատժամիջոցների ազդեցության տակ, 37-ը Հայաստանն արտահանում է, իսկ 31-ը՝ հենց Ռուսաստան: Մոտ 84,5 մլն դոլարի արտահանում է արվում Հայաստանից, որից 67 մլն-ը՝ Ռուսաստան»,- ասել է նա: Հարցին, թե Ռուսաստանի կողմից Արևմուտքի նկատմամբ պատժամիջոցներն ինչպես կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա, նախարարը պատասխանել է` ժամանակ է պետք, որպեսզի կարողանան գնահատել իրավիճակը: «Դա նույնիսկ մեր տնտեսվարողների համար որոշակի առումով ձեռնտու է: Այսինքն՝ հարցն այստեղ երկկողմանի է: Ինչ վերաբերում է Հայաստան տարանցիկ ապրանքներին, այդպիսի սահմանափակում չկա»,-նշել է նախարարը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |