Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն Անկարայում կքննարկի տարածաշրջանային նշանակության հարցեր29 մայիսի 2006 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ հարաբերությունները կարեւոր տեղ են զբաղեցնում Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը, խոսելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի Թուրքիա կատարելիք այցի մասին: Նրա խոսքերով, այցի ընթացքում մայիսի 31-ին-հունիսի 1-ին Սերգեյ Լավրովը մտադիր է քննարկել թուրք-ռուսական համագործակցության հարցերի ողջ համալիրը, այդ թվում նաեւ նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի Մոսկվա կատարելիք այցի նախապատրաստումը: «Սերգեյ Լավրովի այցը հնարավորություն կտա ճշտել տեսակետներն երկկողմ հարաբերությունների եւ միջազգային ու տարածաշրջանային այժմէական խնդիրների վերաբերյալ` Թուրքիայի նախագահի Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի շեմին: Ռուսական կողմը կարեւորում է դրա իրագործումը»,-նշել է ռուս դիվանագետը: Այցի ընթացքում նախատեսվում է բանակցություններ անցկացնել երկու երկրների արտգործնախարարների մակարդակով, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ ղեկավարի հանդիպումը վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ թուրքական խորհրդարանի ղեկավարության հետ: «Ռուս նախարարը կայցելի նաեւ Ստամբուլ, որտեղ կլինի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում, որի գործող նախագահի պարտականությունները Ռուսաստանը կստանձնի ընթացիկ տարվա մայիսից հոկտեմբեր: Կքննարկվեն նաեւ BlackSeaFore օպերատիվ ռազմածովային խմբավորման գործունեության հարցերը եւ «Սեւծովյան ներդաշնակություն» Թուրքիայի ՌԾՈՒ-ի գործողությանը Ռուսաստանի մասնակցության հարցը»,-ասել է Կամինինը: Նա նաեւ հավելել է, որ այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային նշանակության հարցեր, մասնավորապե, իրաքյան եւ Մերձավոր Արեւելքի կարգավորման հեռանկարները, իրավիճակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ, իրավիճակը Անդրկովկասում եւ Կենտրոնական Ասիայում, Կիպրոսի խնդիրը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |