ԱՄՆ կործանիչները Ուկրաինայի սահմաններին են մոտեցնում, իսկ Կիևը ռազմական օգնություն է խնդրում Արևմուտքից19 օգոստոսի 2014 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն F-15 12 կործանիչ է տեղափոխել Բուլղարիա և 180 զինծառայող ՌՕՈւ 496 էսկադրիլիայից, որը տեղակայված է Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտնում է ԱՄՆ ռազմական ուղղվածության Stars and Stripes պարբերականը՝ Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենի վրա հղումով: Կործանիչները տեղափոխվել են Բուլղարիա բուլղարացի զինվորականների հետ օգոստոսի 18-ից սեպտեմբերի 1-ը կայանալիք 2-շաբաթյա զորավարժություններին մասնակցելու համար: Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ զորավարժություններն անցկացվում են տարածաշրջանային անվտանգության բարձրացման նպատակով՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը: Մինչդեռ, ըստ Forbes-ի, ԵԱՀԿ աշխատակիցները Ռոստովի մարզում Ռուսաստանից դեպի Ուկրաինա շարժվող որևէ ռազմական տեխնիկա չեն գրանցել, հայտնել է տարածաշրջանում առաքելության ղեկավար Փոլ Պիկարը: «Ռազմատեխնիկայի տեղաշարժ չի եղել»,-ասել է նա: Պիկարը հաստատել է, որ ԵԱՀԿ դիտորդները բազմիցս են տեսել ռազմական ուղղաթիռներ «Գուկովո» և «Դոնեցկ» անցակետերի մոտ: Սակայն ուկրաինական սահմանը ռուսական ուղղաթիռները չեն հատել, ասել է առաքելության ղեկավարը: Նա պատմել է, որ ԵԱՀԿ աշխատակիցները հաճախ երկու անցակետերում մարդկանց են տեսնում զինվորական հագուստով, որոնք երկու ուղղությամբ են շարժվում անհատապես կամ խմբերով, ինչպես նաև մինչև 12 մարդ քանակությամբ: «Երբեմն ուսապարկերով, երբեմն քաղաքացիական մեքենաներով, զենք մենք նրանց մոտ երբեք չենք տեսել»,-ասել է Պիկարը: Ըստ առաքելության ղեկավարի, «Գուկովո» անցակետի բացման հետ շարժը սահմանով զգալիորեն աճել է, ընդ որում այդ կետում սահմանը հատողներն ավելի շատ են, քան «Դոնեցկով»: ԵԱՀԿ հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջին օրերին սահմանի 2 000-3 000 հատում է գրանցվել: Օգոստոսի լույս 14-ի գիշերը բրիտանական The Guardian թերթի կայքում հաղորդագրություն հայտնվեց, որ թերթի թղթակիցները տեսել են, թե ինչպես է 23 զրահամեքենաներից, ու այլ տրանսպորտային միջոցներից բաղկացած շարասյունը ՌԴ ԶՈւ համարանիշերով հատում սահմանը Ռոստովի մարզի շրջանում և մտնում է Ուկրաինայի տարածք: Օգոստոսի 15-ին ՌԴ ԴՍԾ Ռոստովի մարզի գծով սահմանապահ վարչության ներկայացուցիչ Նիկոլայ Սինիցինը հերքեց այդ տեղեկատվությունը: Այնուամենայնիվ, Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համմոնդը մտահոգություն է հայտնել ռուսական զրահամեքենաների հնարավոր ռեյդի առնչությամբ: Իսկ Լոնդոնում ՌԴ դեսպան Յակովենկոյին կանչել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պարզաբանումների համար: Նույն օրն Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հեռախոսազրույցով հավաստիացրեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, որ ուկրաինական հրետանին ոչնչացրել է ռուսական ռազմական տեխնիկայի մի մասը, որը հատել է Ուկրաինայի սահմանը: Ուկրաինայի նախագահի կայքում հաղորդագրություն հայտնվեց, որ միջազգային լրագրողները, մասնավորապես The Guardian-ը, «հստակ գրանցել են» ռուսական ռազմատեխնիկայի մուտքն Ուկրաինայի տարածք: «Նախագահը հայտնեց, որ այդ տեղեկատվությունը հավաստի է և հաստատված, քանի որ այդ տեխնիկայի զգալի մասը գիշերը ոչնչացվել է ուկրաինական հրետանու կողմից»,-հայտնեց Պորոշենկոյի մամուլի ծառայությունը: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերքեց Կիևի հավաստիացումներն ուկրաինացիների կողմից իբր ոչնչացված ռուսական շարասյան մասին: «Ոչ մի ռուսական շարասյուն, որն իբր հատել է Ուկրաինայի սահմանը, չի եղել ոչ գիշերը, ոչ ցերեկը»,-հայտարարել է գեներալ-մայորը: Մինչդեռ, Ուկրաինայի էներգետիկայի ու ածխարդյունաբերության նախարարությունը հնարավոր է համարում Ուկրաինայի տարածքով Եվրոպա «Գազպրոմի» առաքած գազի մատակարարման ընդհատումը: Այդ մասին հայտարարել է նախարար Յուրի Պրոդանը: «Մենք ստացանք «Գազպրոմից» տարանցման ակտը հուլիսի համար, որտեղ գազի 0,03 տոկոս դիսբալանսը մեկնաբանվում է որպես գազի չարտոնված օգտագործում»,-ասել է Պրոդանը: Պաշտոնյան ասում է, որ Մոսկվան ցանկացած պահի կարող է որոշել դադարեցնել գազի առաքումը ինչպես 2009-ին, հիմնավորելով դա ուկրաինական կողմի գողությամբ, հայտնում է dialog.ua-ն: Իր հերթին Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը Արևմուտքից ռազմական օգնություն է խնդրել: «Մենք գտնում ենք, որ ժամանակն է, որպեսզի Ուկրաինային ոչ միայն բարոյական, այլ նաև ռազմական օգնություն ցուցաբերվի»,-ասել է Տուրչինովը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ հանդիպումից հետո: Ուկրաինայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ իրավիճակն արևելքում «մարտահրավեր է ոչ միայն Ուկրաինային» և հորդորել է միավորվել կրակը դադարեցնելու համար: Նախօրեին Տուրչինովը, որը Լիտվա էր ժամանել հյուսիսային ու Բալթիայի երկրների խոսնակների հանդիպմանը, խնդրել է Արևմուտքին մարտական ինքնաթիռներ ու ՀՕՊ համակարգեր մատակարարել: Ըստ նրա, Կիևին իրական օգնություն է հարկավոր, այդ թվում ռազմական, հայտնում է Միր24-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |