Մեդվեդևը սեպտեմբերին կայցելի Հայաստան. Ռուսաստանի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան![]() 19 օգոստոսի 2014 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի սկզբին Հայաստանում սպասվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ռուսաստանի վարչապետը Հայաստան կայցելի սեպտեմբերի 8-ից 9-ը: Այցի համար նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել իմ` ՌԴ կատարած վերջին այցի ընթացքում», - Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաք մասնակիցների հետ հանդիպմանը ասել է Աբրահամյանը: Նա նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է հանդիպել Վրաստանի ու Իրանի վարչապետների հետ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, իսկ սեպտեմբերի 15-ին ինքն Աբրահամյանը կմեկնի Իրան: «Տնտեսական առումով սրանք մեզ համար շատ կարևոր երկրներ են: Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան»,- ասել է Աբրահամյանը, հաղորդում է ARKA-ն: Հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածքների բնագավառների համատեղ ծրագրերը: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դրանք էապես կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին: Միաժամանակ, Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալի մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո: Կողմերը վստահություն են հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին, միջտարածաշրջանային համագործակցությանը, միգրացիոն, առողջապահական, հումանիտար և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |