Գյուլը, լքելով նախագահի պաշտոնը, հայտարարել է` Թուրքիայի նոր վարչապետը Դավութօղլուն է լինելու![]() 20 օգոստոսի 2014 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը կարծում է, որ երկրի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Այդ մասին Գյուլը հայտարարել է իր նստավայրում կայացած հրաժեշտի ընդունելության ընթացքում, որը կազմակերպվել էր նրա` օգոստոսի 28-ին լիազորությունները նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանձնելու առթիվ: «Ինչպես տեսնում եմ՝ վարչապետի պաշտոնը կանցնի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին: Ես եմ բերել նրան քաղաքականություն: Մենք նրան կաջակցենք»,-ասել է Գյուլը, գրում է ԱՊԱ-ն: Գյուլը պաշտոնը կլքի օգոստոսի 28-ին: Նա հայտարարել է, որ Անկարայում մնալու ցանկություն չունի, և պատրաստվում է վերադառնալ Ստամբուլ: Օգոստոսի 27-ին նախատեսվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարը, որի ընթացքում կընտրեն նաև կուսակցության նոր ղեկավարին: Թուրքիայում անգամ մինչև օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրությունները լայնորեն քննարկում էին` ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը Էրդողանի` նախագահ ընտրվելու դեպքում: Էրդողանն էլ իր հերթին հայտարել է, որ եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարն ու վարչապետը տարբեր մարդիկ լինեն, արդյունավետ աշխատանքի մասին խոսք լինել չի կարող: Որպես ամենահավանական թեկնածու շրջանառվում էր Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուի անունը: Ինչպես հաղորդել է թուրքական լրատական Haber7-ի վերլուծաբան Մեհմեդ Աջեթին, կուսակցության հետնաբեմում ամենաքննարվողը հենց Ահմեթ Դավութօղլուի թեկնածությունն է եղել: Օգոստոսի 10-ի երեկոյան հայտնի է դարձել, որ Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է պետության պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրությունների հաղթող` հավաքելով ձայների 51,7 տոկոսը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |