Հայկական կողմը չի մասնակցելու ԱՊՀ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին Բաքվում

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով այն, որ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարությունը չկարողացավ Ադրբեջանի իշխանություններից ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության անդամների անվտանգության երաշխիքներ ստանալ, որոշում ընդունվեց չմասնակցել մայիսի 31-ին Բաքվում տեղի ունեցող ԱՊՀ ՊՆԽ նիստին: Ինչպես Pan ARMENIAN.Net-ին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այդ մասին գրավոր տեղեկացվել է ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունը:



«Սույն փաստը կրկին անգամ վկայություն է, որ Ադրբեջանը ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները` ապահովել իր իսկ տարածքում կազմակերպվող միջազգային միջոցառման մասնակիցների անվտանգությունը: ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունն էլ իր հերթին պարտավոր է ստեղծել նիստի մասնակցության հավասար պայմաններ ԱՊՀ մասնակից բոլոր պետությունների համար: Մենք ակնկալում ենք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի պաշտոնական վերաբերմունքը կատարվածի կապակցությամբ»,- ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---