Հայկական գյուղերն ու 1500-ամյա վանական համալիրը կանցնեն ջրի տակ. Թուրքիան Տիգրիսի վրա ջրամբար է կառուցում![]() 21 օգոստոսի 2014 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները շարունակում են Ըլըսու անունը կրող ջրամբարի շինարարությունը Տիգրիս գետի վրա: Թուրքիայի Բաթմանի նահանգում գտնվող հին հայկական գյուղերը, պատմական բլուրներ ու գյուղերը ջրամբարի կառուցումից հետո ջրի տակ կմնան, գրում է Hye Tert-ը: Ոչնչացման վտանգի տակ գտնվող բնակավայրերից որոշները հնավայրեր են, հին բնակավայրեր, որոնց թվում հայկական, եզդիական, ասորական գյուղեր կան, որոնք հիմա աղբավայրեր են հիշեցնում: Դրանք կանհետանան՝ ամբարտակի կառուցումից հետո: Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան շրջանի Հասանքեյֆ բնակավայրում գտնվող 1500-ամյա հայկական եկեղեցին նույնպես կարող է մնալ Տիգրիս գետի վրա կառուցվող ջրամբարի ջրերի տակ. շինարարության վայրում է գտնվում Սուրբ Գևորգ վանական համալիրը: Ըլըսուի ջրամբարի կառուցման ավարտից հետո պատմական Հասանքեյֆ քաղաքը, որը հազարավոր տարիներ բնակեցված է եղել հայերով, կանցնի ջրի տակ, գրում է Allturkey.am-ը: Ներկայում հիմնականում քրդաբնակ բնակավայրի բնակիչները ստիպված են լինելու լքել իրենց տները: Ոչնչացման ենթակա հայկական գյուղերից մեկը գտնվում է Գարզան գետից մոտ 200 մետր հեռավորության վրա, և այժմ օգտագործվում է որպես բամբակի դաշտ: Մեկ այլ հայկական գյուղ է Դերդևինը: Այստեղ դեռ 40-45 տարի առաջ մարդիկ են բնակվել: Հին հայկական գյուղից այժմ ոչինչ չի մնացել: Գյուղն անվանումը ստացել է շրջանում գտնվող եկեղեցուց, որից այժմ ոչ մի հետք չի մնացել, գրում է Tert.am-ը: Հայերի լքելուց հետո գյուղը քոչվորներին է մնացել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |