Սուլեյմանիե մզկիթի տեսարանն աղավաղող բարձրահարկերը կքանդեն. Դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ![]() 21 օգոստոսի 2014 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Բարձրագույն վարչական դատարանը հաստատել է Ստամբուլի այցեքարտի`Սուլեյմանիե մզկիթի տեսարանը Բոսֆորի նեղուցի կողմից աղավաղող բարձրահարկերը քանդելու որոշումը, գրում է The Hurriyet Daily News-ը: Դատարանի որոշումը չի կարող բողոքարկվել, քանի որ այն Թուրքիայում նմանատիպ հարցերով զբաղվող բարձրագույն ատյանն է: Թուրք հասարակությունը երկնաքերների կառուցմանը դեմ էր հանդես եկել 2011-ին, թեև կառուցապատողներին հաջողվել է գրեթե ավարտին հասցնել շինարարությունն ու ավելին` անգամ վաճառել բնակարաններ նոր շենքերում: Քաղաքի այս հատվածում երկնաքերերի կառուցումը 2013-ի ապրիլին քննադատել էր նաև նորընտիր նախագահ Ռեձեփ Թայիփ Էրդողանը: Սուլեյմանիե մզկիթի նախատիպը Կոստանդնուպոլսի Սբ Սոֆիայի տաճարն է: Այն նախատեսված է ավելի քան 5000 հավատացյալների համար: 1550-1557 թվականներին կառոցված մզկիթը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում: Մզկիթի 53 մ բարձրությամբ և 27 մ տրամագծով գմբեթը հենվում է 4 հսկայական մույթերի վրա: Կողային նավերը ծածկված են հնգական գմբեթներով, 4 անկյուններում բարձրանում են սլացիկ մինարեներ (աշտարակ): Մզկիթն օսմանյան ճարտարապետության գլուխգործոցն է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |