Վրաստանը ոչ թե խստացնում է վիզային ռեժիմը, այլ` բարելավում. Նոր կանոնները ՀՀ քաղաքացիներին չեն վերաբերում![]() 22 օգոստոսի 2014 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը, միգրացիոն նոր կարգավորումներ սահմանելով, վիզային քաղաքականությունը խստացնելու նպատակ չի հետապնդում, այլ միգրացիոն հոսքերի կարգավորումը բարելավելու մեխանիզմներ է ստեղծում, հայտարարել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության Լրատվության ու տեղեկատվության բաժնում: «Արտասարհամնցիների իրավական կարգավիճակի ու առանց քաղաքացիության անձանց մասին» նոր օրենքը Վրաստանում ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: «Օրենքի նախագծումը պայմանավորված է երկրում չկարգավորված միգրացիոն գործընթացներով, որոնք ծագել են ծայրահեղ բաց վիզային քաղաքականության արդյունքում: Միևնույն ժամանակ, Եվրամիության հետ մերձեցման գործընթացում հատուկ նշանակություն է ստանում միգրացիոն գործընթացների ճիշտ և մտածված կառավարումը, որը պետք է իրագործվի համապատասխան վիզայի գործընթացների միջոցով»,- հայտարարել են ԱԳՆ-ում, հաղորդում է «Նովոստի Գրուզիյան»: «Ստեղծված առաջնահերթություններն ու փաստերը հաշվի առնելով` օրենքը ոչ թե նպատակ է դնում խստացնել վիզային ռեժիմը, այլ երկիր մուտք գործող արտասահմանցիների հոսքերը կառավարելու համար ստեղծել համապատասխան օրենսդրական բազա և մեխանիզմներ»,- շեշտել են ԱԳՆ-ում: Համաձայն նոր կարգավորումների, այն երկրների քաղաքացներին, որոնց վրա տարածվում է վիզային ռեժիմը, Վրաստանը բազմանգամյա վիզաներ կտա 180 օր ժամկետով` երկրում այդ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 90 օր մնալու թույլտվությամբ: Արտասահմանցիները, ովքեր կցանկանան Վրաստան գնալ ուսման, աշխատանքի կամ ընտանիքի վերամիավորման համար, ավելի երկար ժամկետով երկրում մնալու համար պետք է համապատասխան վիզա ստանան իրենց երկրում վրացական դեսպանատանը: Միևնույն ժամանակ կգործի կեցության թույլտվություն ստանալու կարգը: Առանց վիզայի ռեժիմի դեպքում, որը Վրաստանում գործում է եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի ու ԱՊՀ անդամ-երկրների հետ, ինչպես նաև երկրների, որոնք «Վրաստանի կարևոր գործընկերներն են և որոնց հետ գործում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր», այդ երկրների քաղաքացիները կարող են Վրաստանում առանց վիզայի մնալ կես տարվա կտրվածքով 90 օր: Այսօր գործող օրենքի համաձայն, Վրաստանի տարածքում առանց վիզայի քաղաքացիները կարող են մնալ առավելագույնը 360 օր: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2014-ի սեպտեմբերից Վրաստանը մասնակի վիզային ռեժիմ է սահմանելու Հայաստանի հետ: Դա վերաբերելու է անձանց, որոնք Վրաստան են մեկնելու երկար ժամանակով` բիզնեսի կամ ուսման նպատակով: Ինչպես հայտարարել են Երևանում Վրաստանի դեսպանատանը, գործող վիզային ռեժիմը կպահպանվի Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք Վրաստան են մեկնելու կարճատև ժամանակով` զբոսաշրջության նպատակով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |