Հունիսից վերաբացվելու է Երեւան-Թբիլիսի-Բաթում երկաթուղային հաղորդակցման գիծը

PanARMENIAN.Net - Սույն թվականի հունիսից կսկսի գործել Երեւան-Թբիլիսի-Բաթում էքսպրես երկաթգիծը: Ինչպես հայտնել են www.regnum.ru-ին «Հայկական երկաթգիծ» ՍՊԸ-ում, գնացքը բաղկացած է լինելու 12 վագոնից, իսկ երթուղինները լինելու են զույգ ամսաթվերին: Ընկերությունում դեռ դժվարացել են հայտնել, ինչ կարժենան տոմսերը: Նշենք, որ Երեւան-Թբիլիսի տոմսը կուպեի դեպքում արժի 6 հազար դրամ ($15): Նշենք նաեւ, որ պաշտոնական գերատեսչությունների կանխատեսումների համաձայն, Հայաստանի ու Աջարիայի միջեւ երկաթուղային գծի բացումը կավելացնի Աջարիայում հանգստեցող հայերի թվաքանակը, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---