Ռուսաստանի` մարդասիրական բեռով շարասյունը հատել է սահմանը. Ուկրաինան ու ԿԽՄԿ-ն չեն թույլատրել![]() 22 օգոստոսի 2014 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Մարդասիրական բեռով 34 բեռնատար հատել է Ուկրաինայի հետ սահմանը «Իզյարինոյի» անցակետում, հաղորդում է Interfax-ը: Բացի այդ, ինչպես հաղորդում է գործակալությունը, մարդասիրական օգնություն տանող ռուսական շարասյունը, որն ուղևորվում է Լուգանսկ, ուղեկցում են անջատողականները: «Մենք ապահովում ենք մարդասիրական բեռի և այն ուղեկցողների անվտանգությունը: Շարասյունը շարժվում է անջատողականների հսկողությամբ»,- հայտարարել են Լուգանսի ժողովրդական հանրապետության անջատողականների շտաբում: Մինչդեռ Ուկրաինայի իշխանությունների աղբյուրը հայտնել է, որ ռուսական շարասյունը սկսել է տեղաշարժն առանց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցության և առանց ուկրաինական կողմի թույլտվության: Ավելի վաղ ռուսական իշխանությունների հայտարարություն էին տարածել` առանց Կիևի համաձայնության Ուկրաինայի արևելք մարդասիրական օգնությունն ուղղելու մտադրության մասին: «Ռուսական կողմը որոշել է գործել: Մարդասիրական բեռով մեր շարասյունը սկսում է ընթացքը Լուգանսկի ուղղությամբ»,- նշվում է օգոստոսի 22-ի ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Մոսկվան համաձայն է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ուղեկցությանը և օգնությունը բաժանելու ընթացքում նրանց մասնակցությանը: Միաժամանակ ԱԳՆ-ն նախազգուշացրել է՝ չփորձել «տապալել զուտ մարդասիրական առաքելությունը»: Շարասյունը բաղկացած է 280 բեռնատարներից: Նրանք տանում են դեղորայք, սննդամթերք, դիզելային գեներատորներ ծանր վիճակում հայտնված մարդկանց համար: Օգնությունը հավաքել են Մոսկվայի և Մոսկովյան շրջանի բնակիչները: Օգոստոսի 12-ին ՌԴ ԱԳՆ-ն նոտա ստացավ Ուկրաինայի ԱԳ նախարարությունից՝ օգնությունն ընդունելու պատրաստակամությամբ: Ինչպես հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան հաշվի է առել ուկրաինական կողմի բոլոր նկատառումները, ներառյալ երթուղին, որն առաջարկել է Կիևը, չնայած, որ դա ենթադրում է, որ հարկ կլինի մեծ շրջադարձ անել: Նախարարը նաև հայտնել է, որ Ուկրաինան հրաժարվել է վերաբեռնել ամբողջ բեռը իր տրանսպորատյին միջոցների վրա սահմանին զննելուց հետո: Բանակցությունների ընթացքում կար նման առաջարկ: Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները երաշխավորել են ռուսական հումանիտար առաքելության անվտանգությունն իրենց կողմից վերահսկվող տարածքում: Photo: Fontanka.ru Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |