Մայիսի 31-ին Վարդան Օսկանյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Ղազախստան30 մայիսի 2006 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Ղազախստանի Հանրապետություն, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Աստանայում նախատեսված են նախարար Օսկանյանի հանդիպումները ՂՀ Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ ԱԳ նախարար Կասիմժոմարտ Տոկաեւի հետ: Հունիսի 1-ին ՀՀ արտգործնախարարը ելույթ կունենա Ղազախստանի դիվանագիտական ակադեմիայի ունկընդիրների առջեւ: Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԳ նախարարը մեկնելու է ք. Ալմաթի, ուր հունիսի 2-ին հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը Հայաստան է վերադառնալու ս.թ. հունիսի 2-ին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |