Առէկսիմբանկն առաջարկում է ոչ չիպային Visa Gold և MasterCard Gold քարտեր` հատուկ ակցիայի շրջանակում![]() 23 օգոստոսի 2014 - 14:13 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ն առաջարկում է ձեռք բերել Visa Gold և MasterCard Gold ոչ չիպային քարտեր 1 տարի ժամկետով, 2000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով` առանց չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի: Բանկից հայտնում են, որ քարտերը տրամադրվում են հաճախորդների ներկայացրած հատուկ կտրոնների հիման վրա` Առէկսիմբանկի բոլոր բաժանմունքներում: Նախկին ակցիայի շրջանակներում ստացած MasterCard Standard տեսակի հատուկ կտրոններ ներկայացնողներին կտրամադրվեն MasterCard Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտեր` 1 տարի ժամկետով, հատուկ 1000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով` առանց չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի: POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին բանկի Visa և MasterCard քարտերով տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում տրամադրվում է 1% cash-back: «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը, որի մուտքը հայկական ֆինանսական շուկա պայմանավորվեց Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր որակյալ բանկային սպասարկման պահանջարկով, ինչպես նաև հանրապետության տարածքում «Գազպրոմի» նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ: Բանկը բազմակողմանի ֆինանսավարկային կազմակերպություն է և առաջարկում է հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Բանկի գործունեության առաջնային ուղղությունների թվին են պատկանում կորպորատիվ հաճախորդների նախագծերի` առաջին հերթին երկրի արդյունաբերական և ռազմավարական ոլորտների, մասնավորապես` էներգետիկ սեկտորի ֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը, ինտերնետ-բենքինգը, վճարային համակարգերի և բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացումը: Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև ISO 27001: 2005 տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրումներ: Բանկում գործում է 16 մասնաճյուղ, որից 9-ը` հանրապետության մարզերում և 7-ը` Երևանում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |