LՂՀ-ն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից ճեղքման չի սպասում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից Բուխարեստում պետք չէ «մեծ ճեղքման» սպասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքերով, համաձայնություն չի ստորագրվի` «լավագույն դեպքում երկու երկրների նախագահները հանդես կգան խնդրի խաղաղ կարգավորմանն իրենց հավատարմությունը փաստող հայտարարությամբ»: «Կարծում եմ, եկել է ժամանակը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության գան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ»,- ասաց ԼՂՀ խորհրդարանականը` նշելով, որ այն հնարավորություն կտա վերականգնել եռակողմ բանակցությունների լիարժեք գործընթացը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ»,- ընդգծել է Աթանեսյանը, հյատնում է Դե-Ֆակտոն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---