Վճարվող արձակուրդի օրերի թվով Հայաստանն առաջատար երկրների շարքում է. Հետազոտություն![]() 23 օգոստոսի 2014 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Արձակուրդների թեժ շրջանում Dailymail-ը ներկայացնում է` աշխարհի որ երկրում աշխատողները քանի օր վճարվող արձակուրդի իրավունք ունեն: Մինչև հոդվածը ներկայացնելը, նշենք, որ ուսումնասիրության մեջ չներառված Հայաստանում, ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 158-159 հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Սրան գումարենք մոտ 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակության օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան: Եթե դեռ կարծում եք, որ քիչ է, շտապում ենք ձեզ հիասթափեցնել. Dailymail-ի ներկայացրած հետազոտության համաձայն` աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատողներն ընդհանրապես չունեն վճարվող արձակուրդ: Բանն այն է, որ ամերիկացի գործատուներն աշխարհում միակն են, որ իրենց աշխատակիցներին չեն տրամադրում ամենամյա վճարվող արձակուրդ: Մինչ աշխարհի մյուս երկրների աշխատողները տարեկան վայելում են մինչև 40 օր վճարվող արձակուրդ, ամենրիկացիներն օրենքով զրկված են այդ իրավունքից, եթե չհաշվենք ընդհանուր առմամբ մոտ 10 օր ոչ աշխատանքային ազգային տոները: Thrillist ընկերության կազմած քարտեզը, համատեղելով տարբեր աղբյուրներից հավաքած տվյալներ, ներկայացնում է աշխարհում վճարվող արձակուրդների տևողությունների տատանումները: Արդյունքը ներկայացնում է նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձով շաբաթը 5 օր զբաղվածությամբ քաղաքացիների իրավունքները աշխարհի 64 զարգացած երկրում: Ինֆոգրաֆիկան ներկայացնում է, որ վճարովի արձակուրդի օրերի քանակով աշխարհում առաջատարն են Բրազիլիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան և եվրոպական մի շարք երկրներ, այն դեպքում, որ ԱՄՆ-ում նման օրեր ընդհանրապես նախատեսված չեն: Ներկայացվածի համաձայն, ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որն իր գործատուներին չի պարտադրում աշխատակիցներին վճարվող արձակուրդ տրամադրել: Համեմատության համար նշենք, որ, օրինակ Բրազիլիայում շարքային աշխատողները տարեկան ստանում են 30 օր վճարվող արձակուրդ` գումարած 11 ոչ աշխատանքային ազգային տոները. ստացվում է` տարեկան 41 օր վճարվող արձակուրդ: Հաջորդ ինֆոգրաֆիկան ներկայացնում է, որ Մեծ Բրիտանիան էլ է այս ցուցանիշով աշխարհում առաջատարների շարքում, սակայն հարցն այն է, որ ազգային տոներն այստեղ կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ: Մյուս եվրոպական երկրներում էլ այս առումով դրությունը բավական լավ է: Զեկույցում ասվում է, որ Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում դրանք 25-ն են: Ավստրիացիները նաև ունեն 13 տոնական օր, այնպես որ արձակուրդի ընդհանուր ժամկետը կազմում է 38 օր: Սպեկտրի մյուս ծայրում Հնդկաստանն է`12 օր (գումարած 28 տոնական օր), Չինաստանը` 10 օր (տոների հետ`21), Թաիլանդը` 6 օր (ընդհանուր` 22) և Ֆիլիպինները` 5 օր (տոների հետ միասին` 20): Photo: Dailymail ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |