Ժակ Շիրակը մատնանշել է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժշետությունը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժշետությունն է մատնանշել մայիսի 30-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ «խաղաղ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, եւ հիշեցրել է, թե որքան կարեւոր է խաղաղությունը Ադրբեջանի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար»: Ինչպես հաղորդել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը, Ֆրանսիայի նախագահը «հաստատել է մայիսի 25-ին Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների ներկայացուցիչերի արած հայտարարության սկզբունքները», որտեղ նշվում է, թե «ժամանակն է, որ կողմերը համաձայնության գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մասին»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---