AmeriaToken . Առաջին անգամ բջջային հեռախոսը կփոխարինի Оnline Banking-ի անվտանգության սարքերին![]() 25 օգոստոսի 2014 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Առցանց բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար Ամերիաբանկը ներդրել է նոր համակարգ` AmeriaToken մեկանգամյա գաղտնաբառ գեներացնող հեռախոսային հավելված, որն առաջին անգամն է կիրառվում հայաստանյան բանկային համակարգում: AmeriaToken-ը Digipass սարքավորման (token) այլընտրանքային տարբերակն է, որի շնորհիվ առցանց բանկային ծառայություններից օգտվելու համար այլևս անհրաժեշտություն չկա կրելու դրա համար նախատեսված հավելյալ սարքը: Հավելվածը կիրառելու համար Ամերիաբանկի հաճախորդներն ընդամենը պետք է բեռնեն և ակտիվացնեն ծրագիրն իրենց հեռախոսում` բանկից ստանալով համապատասխան ակտիվացման կոդը: AmeriaToken-ը հասանելի է Apple, Android, Windows Phone և BlackBerry հիմնական օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումների համար: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |