Բրայզա. Օբաման ու Քերին պետք է անձամբ մասնակցեն Ղարաբաղի հարցով բանակցություններին25 օգոստոսի 2014 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան մեկնաբանել է Լեռնայի Ղարաբաղի հակամարտության մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ճակատագիրը: Նրա խոսքով, 1993-ի ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևն արժանացել է նույն ճակատագրին, ինչ Կամզակերպության մյուս խաղաղարար փաստաթղթերը` մնալով «սեղանի դարակում», քանի որ ՄԱԿ-ում մինչև այժմ չի ձևավորվել աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների վրա ներազդելու մեխանիզմ, իսկ այս կամ այն բանաձևի կատարումը կախված է միայն տվյալ պետության շահերից: «Ոչ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, ոչ Անվտանգության խորհուրդը չունեն հակամարտությունների կարգավորման կամ բանաձևերի կատարման վրա ազդելու գործիքներ: Ընդհանուր առմամբ, ԱԽ բանաձևերի մեծ մասը չեն կատարվում, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին 4 բանաձևն ունի չկատարվելու սեփական պատճառները: Առաջինը, բանաձևերի ընդունումից անմիջապես հետո հայակական սփյուռքի կազմակերպությունները, օրինակ, ԱՄՆ Հայ ազգային կոնգրեսը, սկսեցին միակողմանի քարոզչական գործընթաց, որն Ադրբեջանը ներկայացնում է որպես ագրեսոր, իսկ Հայաստանը` զոհ: Այն ժամանակ քարոզչական գործընթացը հասավ իր արդյունքին…»,- պատմել է Բրայզան, հաղորդում է «Վեստնիկ Կավկազա»-ն: Նրա խոսքով, բանաձևերի «անտեսման» գործում դեր է խաղացել նաև ԵԱՀԿ ՄԽ-ն: «ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից բանաձևերի ընդունումից կարճ ժամանակ անց ԵԱՀԿ-ն ստեղծեց այսպես կոչված Մինսկի խումբը, որը պետք է բանակցություններ վարեր հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»,- ասել է նա` հավելելով, որ երբ սկսվեցին բանակցությունները` ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջման հասնելուն, ՄԱԿ ԱԽ բանաձևերի կատարման անհրաժեշտությունը խամրեց: Բրայզան հիշեցրել է, որ Լիբիայի ու Իրաքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի կիրառումը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությունն էր, այլ ոչ Միացյալ ազգերի կազմակերպության որպես այդպիսին: «Երբ այս երկու երկրները գիտակցեցին իրենց, իրենց հարազատների ու համախոհների անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգը, ռազմական ուժ կիրառեցին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում ԱԽ երեք անդամ-պետությունները (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) կապված են Մինսկի խմբի ձևաչափով, որը պատասխանատու է բանակցային գործընթացում փոխզիջման հասնելու հարցում, որն էլ, ենթադրվում է, կբերի ՄԱԿ ԱԽ 4 բանաձևի կատարմանը»,- շեշտել է նա: Ինչպես նշել է Բրայզան, տվյալ պահին ԱՄՆ-ը չի պնդում բանաձևերի կատարումն ու հակամարտության տարածքից զորքերի դուրսբերումը, քանի որ սպասում են խաղաղ կարգավորման արդյունքին: «ԱՄՆ դիրքորոշումը ՄԱԿ ԱԽ 4 բանաձի հարցում այնպիսիսն է, որ դե ֆակտո դրանց կատարումը կլինի անմիջապես այն բանից հետո, երբ Մինսկի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը դիվանագիտական լուծում տրվի: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է մեծացնեն քաղաքական ջանքերը խաղաղ գործընթացում առաջընթաց գրանցելու համար, անգամ մինչև նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի անձնական մասնակցությունը բանակցություններում»,- եզրափակել է Մեթյու Բրայզան: Մեթյու Բրայզան 2005-2009թթ. եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ կողմից: Զուգահեռ 2005-ի հուլիսից զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական ու եվրասիական հարցերով օգնականի պաշտոնը: Զբաղվել է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերով: 2011-ի փետրվարից 2012-ի հունվար` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: 2012-ի հունվարին թողել է դիվանագիտական ծառայությունն այն բանից հետո, երբ Սենատը մերժել է նրա վերանշանակումն այս պաշտոնում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |