Եվրախորհրդարան. Ադրբեջանի իշխանությունները վանդալիզմի հրեշավոր ակտ են գործել30 մայիսի 2006 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի եւ Ադրբեջանի ԱԳՆ միջեւ կրկին սկանդալ բորբոքվեց Նախիջեւանի հինավուրց հայկական գերեզմանոցի ավերման պատճառով, գրում է «Ինդեփենդենթը»: Եվրոպացիներին վրդովեցրել է այն, որ պաշտոնական Բաքուն արգելել է նրանց մուտքը Հին Ջուղայի գերեզմանոցի տարածք, որտեղ, մի շարք աղբյուրների հավաստմամբ, 2005 թվականի դեկտեմբերին բարբարոսաբար ոչնչացվել են մշակութային հուշարձանները` խաչքարերը: Ադրբեջանցի զինվորականները, ծանր տեխնիկայի միջոցով ոչնչացնելով շուրջ 3500 խաչքար, 2006 թ. մարտի սկզբին մաքրեցին այդ տարածքը բեկորներից եւ այնտեղ ռազմական պոլիգոն հիմնեցին: «Ադրբեջանի իշխանությունները վանդալիզմի հրեշավոր ակտ են գործել»,-հայտարարել է պատգամավորներից մեկը: Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Չարլզ Թաննոկը կատարվածը համեմատել է Բուդդայի արձանների ավերման հետ Աֆղանստանի Բամիան նահանգում, ինչը հարուցեց ողջ աշխարհի վրդովմունքը` իշխանության եկած թալիբները արձանները «կուռքեր» անվանեցին եւ գնդակոծեցին դրանք: Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին հերքում է բոլոր մեղադրանքները, հայտարարելով եվրախորհրդարանականների շարքերում տիրող «հիստերիայի» եւ «կանխակալության» մասին: Վերջիններս իրենց հերթին մտադիր չեն նահանջել` պատգամավոր Հաննես Սվոբոդան հայտարարել է, թե այնուամենայնիվ հուսով է մուտք գործել գերեզմանոցի տարածք 2006 աշնանը կայանալիք այցի ընթացքում: Հիշեցնենք, որ 2006 թվականի փետրվարին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով դատապարտվում են Հին Ջուղայում հայ մշակութային հուշարձանների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները, հաղորդում է Լենտա.ռու-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |