Կալիֆորնիայի երկրաշարժից տուժածների թվում հայեր կան. Նրանց ինքնությունն ու թիվը ճշտվում է![]() 26 օգոստոսի 2014 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի երկրաշարժից տուժածների թվում կան նաև հայեր, որոնց ինքնությունն ու թիվը ճշտվում է: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 24-ին` ժամը 03.20-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Նապա քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ (հիպոկենտրոնը՝ մոտ 11 կմ խորության վրա): Օգոստոսի 26-ի ժամը 06.30-ի դրությամբ երկրաշարժից տուժածների թվաքանակն 207-ը, վնասվել է 100-ից ավելի շինություն: Երկրաշարժին հետևել է 30 հետցնցում՝ 2.5 - 3.6 մագնիտուդով ուժգնությամբ: ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ճգնաժամային օպերատիվ կենտրոնի (ՃՕԿ) հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ տուժածների թիվը շարունակում է աճել, վերջիններիս թվում կան նաև հայեր: Կալիֆորնիայի ՃՕԿ-ի հետ ՀՀ ԱԻՆ-ը պահպանվում է շարունակական կապ. հավելյալ տեղեկատվության մասին կհաղորդվի լրացուցիչ: Սան Ֆրանիցիսկոյի ծոցի շրջակայքում վերջին 25 տարվա ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Նապա քաղաքի մուտակայքում օգոստոսի 24-ին վաղ առավոտյան: Երկրաշարժի էպիկենտրոնում մոտ 10 հազար մարդ մնացել է առանց էլեկտրանէներգիայի, ևս 600 տներում ջուր չկա: Կյանքի համար վտանգավոր ճանաչված շենքերի թվում է Նապայի ծերանոցն ու դատարանի շենքը: Նահանգում արտակարգ դրություն է հայտարարված: Աղետների մոդելավորմամբ զբաղվող CoreLogic ընկերության գնահատմամբ` Կալիֆոռնիայում տեղի ունեցած աղետի վնասը հաշվվում է 500 մլն- ից մլրդ դոլար: Photo: Foxnews ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |