Մհեր Հովհաննիսյանը` Բելգիայի շախմատի օփեն մրցաշարի հաղթող![]() 26 օգոստոսի 2014 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Բելգիան ներկայացնող միջազգային վարպետ, հայազգի Մհեր Հովհաննիսյանը Բրասշաատ քաղաքում անցկացված շախմատի օփեն մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և 166 մասնակիցների մեջ նվաճել առաջին մրցանակը: Հովհաննիսյանի հետ հավասար արդյունք է ցույց տվել գրոսմայստեր Էրիկ Վան դեն Դոելը (Հոլանդիա), որը հայ շախմատիստին զիջել է լրացուցիչ ցուցանիշներով: 7 միավորով երրորդ մրցանակին է արժանացել գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս), հաղորդում է Armchess.am-ը: 2011-ին Անտվերպենում ընթացած տղամարդկանց շախմատի Բելգիայի առաջնությունում 33-ամյա միջազգային վարպետ, գյումրեցի Մհեր Հովհաննիսյանը 3-րդ տարին անընդմեջ հռչակվել է այդ երկրի չեմպիոն: 10 շախմատիստների մասնակցությամբ ընթացած այս ստուգատեսում հայ շախմատիստը 5 հաղթանակ է տարել, 4 պարտիա ավարտել ոչ-ոքի ու վաստակած 7 միավորով դարձել Բելգիայի եռակի չեմպիոն: Ավելի վաղ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնել էր, որ Մհեր Հովհաննիսյանը հաղթել է հուլիսի 31-ին մեկնարկած Շարլռուայի մրցաշարում` Բելգիայի Շարլռուա քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր և 227 մասնակիցների մեջ նվաճելով առաջին մրցանակը: Մհեր Հովհաննիսյանը միջազգային վարպետի կոչման է արժանացել 1998-ին: Ֆիդե վարկանիշային աղյուսակում ունի 2513 միավոր և աշխարհում զբաղեցնում է 779-րդ տեղը (ակտիվ խաղացողների ցանկում` 662-րդ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |