ՀՀ ՊՆ. Հայ գերու մասին լուրն ապատեղեկատվություն է27 օգոստոսի 2014 - 09:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում, իսկ հայ գերու մասին ադրբեջանական լուրն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, գրում է Panorama.am-ը: Նախօրեին ադրբեջանական կայքերը տեղեկատվություն են տարածել, թե օգոստոսի 26-ին Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ քաղաքացի՝ հավելելով, որ նրա տվյալներն առայժմ ճշտել չի հաջողվել։ Նշվում էր, որ քաղաքացին 53-54 տարեկան է, նա մոտ 20 րոպե մնացել է Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան։ Ադրբեջանական որոշ կայքեր շտապել են նրան դիվերսանտ որակել: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ տեղեկություններ կան՝ օգոստոսի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, անծանոթ անձը մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողների ուղղությամբ, ներկայացել որպես ոսկեվանցի, խոսել աղավաղված հայերենով, սխալ շեշտադրումներով, թույլտվություն խնդրել մոտենալ մեր դիրքապահներին: «Երբ մեր դիրքապահները հարցուփորձ են արել, նա չի կարողացել պատասխանել և փախել է ադրբեջանական կողմի ուղղությամբ»,- ասել է Աբովյանը: Հատկանշական է, որ որևէ բացակայող չկա նաև Ոսկևանում, գրում է Tert.am-ը: Ադրբեջանն արդեն որերորդ անգամ առիթը բաց չի թողնում հայ դիվերսանտների մասին հայտարարություն տարածելու համար: Օրինակ՝ օգոստոսի 7-ին Թովուզի շրջանում Կարեն Պետրոսյանը Չինարիից հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու ձերբակալվել, այնուհետև օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծամահ եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում էր «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Նրա դին մինչև օրս չի վերադարձվել հայկական կողմին: Մինչև այդ Ադրբեջանի ՊՆ-ն լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։ Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Հունվարի 28-ին Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել էր սահմանը հատած հոգեկան խնդիրներ ունեցող Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը, որին ադրբեջանական կողմը փորձում էր ներկայացնել որպես «հայկական դիվերսիոն խմբի անդամ» ։ Մեկ ամսից ավելի գտնվելով գերության մեջ, մարտի 4-ի երեկոյան ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հոգեկան հիվանդությամբ տառապող Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ էին հայտնաբերվել: Մայիսի 20-ին Խոջոյանը մահացել էր: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |